Հա

Քաղաքական

28/10/2021 - 10:05

Ծիծաղելու փոխարէն պէտք է լացել, որ ռադիոկլանումից է ստացւել պատերազմի սկսւելու մասին տեղեկութիւնը. դիտարկում

Ազգային ժողով-Կառավարութիւն հարցուպատասխանին պատգամաւոր Տիգրան Աբրահամեանի հարցին, թէ ե՞րբ են վարչապետին զեկուցել, որ հնարաւոր է պատերազմ սկսւի, Նիկոլ Փաշինեանի պատասխանը ներկայացնում եմ բառացի.

«Իմ յիշողութեան մէջ արձանագրւած է, որ սեպտեմբերի 27-ից երկու օր առաջ ռադիոկլանում էր տեղի ունեցել, մի նախադասութիւն, որն էդ առումով վստահելի էր թւացել...»։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրում է Վարդան Բալեանը։

«alikonline.ir» - Ազգային ժողով-Կառավարութիւն հարցուպատասխանին պատգամաւոր Տիգրան Աբրահամեանի հարցին, թէ ե՞րբ են վարչապետին զեկուցել, որ հնարաւոր է պատերազմ սկսւի, Նիկոլ Փաշինեանի պատասխանը ներկայացնում եմ բառացի.

«Իմ յիշողութեան մէջ արձանագրւած է, որ սեպտեմբերի 27-ից երկու օր առաջ ռադիոկլանում էր տեղի ունեցել, մի նախադասութիւն, որն էդ առումով վստահելի էր թւացել...»։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրում է Վարդան Բալեանը։

«Սա խոստովանութիւն է, որ Հայաստանի Հանրապետութիւնը, ըստ էութեան, չի ունեցել ռազմավարական հետախուզութիւն, ռազմավարական հետախուզութեան տեղեկատւական աշխատանքը իրականացւել է սարսափելի վատ:

Յիշեցման կարգով: Սեպտեմբերի 19-ին, հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի զինւորի զոհւելու միջադէպը մեկնաբանելով, Իլհամ Ալիեւը յայտարարում է.

«Նրանք պատրաստւում են նոր պատերազմի: Ընթանում է նրանց ուժերի կուտակում շփման գծի երկայնքով: Մենք ամէն ինչ տեսնում ենք, ամէն ինչին հետեւում ենք, հետեւում ենք նրանց բոլոր գործողութիւններին, եւ, իհարկէ, մենք պաշտպանւելու ենք, այնպէս, ինչպէս պաշտպանւում էինք Թովուզում, պաշտպանւելու ենք բոլոր մնացած ուղղութիւններում»:

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի իր ելոյթում Ադրբեջանի նախագահը յայտարարում է.

«Հայաստանը շարունակում է հակաադրբեջանական հռետորաբանութիւնը եւ պատրաստւում է նոր յարձակումների, Ադրբեջանի տարածքում տեղակայւած ենթակառուցւածքների վրայ այդ թւում՝ Մինգեչաաուրի ջրամբարի եւ Սանգաչալախի խոշոր տերմինալի վրայ, որ ապահովում է տասնեակ երկրների էներգետիկ անվտանգութիւնը:

...Յուլիսի 17-ից մինչեւ սեպտեմբեր մեր դիտարկումներով ինքնաթիռներով Հայաստան է հասցւել աւելի քան 1000 տոննա ռազմական սարքաւորումներ: Մենք կոչ ենք անում միջազգային հանրութեանը համոզել Հայաստանիին հրաժարւելու ռազմական ագրեսիայից»:

Սեպետեմբերի 21-ից սոցցանցային ու լրատւական տիրոյթում բազմաթիւ էին տեղեկութիւնները, որ Ադրբեջանում բռնագրաւում են քաղաքացիների պատկանող պիկապները եւ դրանք տեղափոխում առանձին կայանատեղի: Ներքին գործերի նախարարութեան պաշտօնական հաղորդագրութիւն է տարածւել նոյն օրը, որտեղ պարզաբանւում էր, որ ոստիկանութիւնը գործում է կառավարութեան կողմից հաստատւած «Ռազմական տեխնիկայի գրանցման կանոններին» համապատասխան:

Սեպտեմբերի 24-ին հարեւան երկրում սկսւում է ռեզերւիստների/պահեստազօրի մոբիլիզացիա, իսկ մինչ այդ զինւած ուժերի բոլոր ստորաբաժանումները բերւել էին մարտական պատրաստութեան վիճակի: Մեր կողմից դիտարկւած տեղեկատւական հոսքերը հաստատում են, որ փաստացի պատերազմական նախապատրաստութիւնները մարտական գործողութիւնների ծաւալման թատերաբեմում, այսինքն՝ Արցախի Հանրապետութեան եւ Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայքնով չէին կարող տեսանելի չլինել մեր հետախուզութեան համար արդէն սեպտեմբերի 24-ին՝ ԱՊՀ-ին Ադրբեջանի անդամակցութեան որոշման հաստատման օրը:

Բազմաթիւ հանգամանքներ հաստատում են, որ մենք չէինք կարող տեղեակ չլինել, համոզւած եմ, տեղեակ ենք եղել ու ոչ ռադիոկլանումից: Ամէն դէպքում, եթէ ընդունենք, որ պատերազմի սկսւելու իրական հաւանականութեան մասին գնահատանը հիմնւել է այն տեղեկատւութեան վրայ, որ ստացւել է ռադիոկլանումից, ինչպէս պնդում է վարչապետը, ապա ծիծաղելու փոխարէն պէտք է լացել»,- գրում է նա։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։