Հա

Քաղաքական

28/10/2021 - 11:40

«Հայաստանին ու Արցախին այսօր իրական տէր է պէտք, ոչ թէ կոռուպցիայի դէմ «պայքարող» ծաղրածուներ ու կոռուպցիոներ կապիտուլեանտներ». Արտակ Զաքարեան

Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

««Դաւաճաններին արհամարհում են նաեւ նրանք, ում նրանք ծառայութիւն են մատուցել…»

Այս ճշմարիտ տողերի հեղինակը հին հռոմէացի գրող-պատմաբան Տացիտն է։

Ընդամէնն աւելացնեմ հետեւեալը. Հայ ժողովուրդը, աշխարհի կողմից արհամարհւած է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ իշխանութեան է պահում հայ ժողովրդի պատմութեան մէջ առաջին կապիտուլեացիան ստորագրած, երկրորդ կապիտուլեացիան բանակցած, ինչպէս նաեւ դաւաճանութեան մեջ հիմնաւոր կասկածւող այս խունտային։

Ո՛չ ռուսը, ո՛չ ամերիկացին, ո՛չ ֆրանսիացին, ո՛չ պարսիկը, ո՛չ վրացին, ոչ էլ առաւել եւս թուրքը կամ ազերին, 2019-20թթ. սկսւած, մեզ յարգանքով չեն վերաբերւում ու չեն վերաբերւելու։ 2021թ. յունիսի 21-ի ընտրութիւններով, մեր ժողովուրդն այնպէս արեց, որ մեզ աւելի ու աւելի արհամարհեն։

2018թ.-ից իշխանութեան բերւած կապիտուլեացիոն ռեժիմն, արդէն 4-րդ տարին է, տարբեր ծառայութիւններ է մատուցում մէ՛կ ամերիկացիներին՝ ռուսների դէմ, մէ՜կ անգլիացիներին՝ ռուսների դէմ, մէ՜կ ռուսներին՝ արեւմուտքի դէմ, մէ՞կ թուրքերին ու ազերիներին՝ բոլորի դէմ, մէկ պարսիկներին՝ թուրքերի ու արեւմուտքի դէմ, եւ այլն։

Արդիւնքում՝ մեզ միայնակ թողեցին բոլորը, եւ մեր ազգային շահերը տրորեցին բոլորը։ Սա է ստի, խաբէութեան եւ քցելու մէջ վարպետացած, սեփական ժողովրդի արեամբ ձեռքբերւած նւիրական սրբութիւնները առեւտրի հանած ժուռնալիստի եւ նրա խամաճիկների գինը, որը մենք վճարում ենք ազգովի։

Ճագատագրական սխալը, որը մեր ժողովուրդը գործեց 2018թ ապրիլ-մայիս ամիսներին «թաւշեայ յեղափոխութիւն» կոչւածով, դեռ երկար տարիներ, արիւնով է փոխհատուցելու։ Պատմութեան ուսուցիչը դաժան, շատ դաժան ուսուցիչ է, ու վայ նրան, ով չսովորեց պատմութեան դասերը։

Հայաստանին ու Արցախին այսօր իրական տէր է պէտք, ոչ թէ կոռուպցիայի դէմ «պայքարող» ծաղրածուներ ու կոռուպցիոներ կապիտուլեանտներ։

«Նախկի՛նը յետ չի գալու»։ Այո նախկին ապահով, զարգացող, անվտանգ, արժանապատիւ, համախմբւած ու ազգային Հայաստանը, դեռ երկար ժամանակ չի լինելու։ Մենք ենք այդպէս ուզել, որ նախկինը չլինի, եւ չի լինելու։ Մենք աշխարհում իրականում չունենք թշնամիներ, որովհետեւ մենք ենք մեր միակ թշնամին։ Որովհետեւ միակ ազգն ենք, որ հանդուրժում ենք դաւաճանութիւնը, քցել-թռնելու, փախնել-փրկւելու, սեփական եղունգով սեփական գլուխը քորելու, որտեղ հաց-այնտեղ կացի, ով էշ-ես փալանի եւ շնից մազ պոկելու «արւեստները»։

Յ.Գ. Արհամարհւած են ոչ միայն արտաքին դաւաճանութեան մէջ յայտնի դարձածները, այլ նաեւ ներքին քաղաքականութեան մէջ դաւաճանութիւն գործածները։ ՔՊ կոչւող քաղաքական խզբզանքի «շարքերը», լցւած են նախկին իշխանութիւնների շարքերից «տեղափոխւածներով»։ Վերցրէք, ՏԻՄ-երում ՔՊ-ի կամ այլ անյայտ ծագման կուսակցութիւնների նախընտրական ցուցակները, եւ այնտեղ կը գտնէք բազմաթիւ նախկին «Հանրապետականներ»։

Հռոմէացի Տացիտի՝ դաւաճաններին արհամարհելու մասին արւած պնդումը, վերաբերում է նաեւ ներքաղաքական դաւաճանութիւններին։

Սեփական քաղաքական հայեացքներին (ոչ թէ կուսակցութեանը) դաւաճանողը, շատ հեշտութեամբ կը դաւաճանի նաեւ սեփական պետութեանը։ Որովհետեւ՝ անսկզբունք, անգաղափար, անհայրենիք մարդը՝ քաղաքականութեան մէջ, առաւել քան վտանգաւոր է»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։