Հա

Քաղաքական

28/10/2021 - 12:30

Նիկոլ Փաշինեանի մեծ առեւտրի գինը

Բնականաբար, միջազգային հանրութեան այդ լռութիւնն անվճար չէ, եւ արեւմտեան տէրութիւններն ու կառոյցները լռում են խիստ որոշակի փոխհատուցման դիմաց։ Դժւար չէ ենթադրել նաեւ, թէ ինչով է վճարելու Նիկոլ Փաշինեանն արեւմտեան տէրութիւնների ու կառոյցների այդ հեղինակազրկող լռութեան դիմաց։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԱՆ

 

Բնականաբար, միջազգային հանրութեան այդ լռութիւնն անվճար չէ, եւ արեւմտեան տէրութիւններն ու կառոյցները լռում են խիստ որոշակի փոխհատուցման դիմաց։ Դժւար չէ ենթադրել նաեւ, թէ ինչով է վճարելու Նիկոլ Փաշինեանն արեւմտեան տէրութիւնների ու կառոյցների այդ հեղինակազրկող լռութեան դիմաց։ Նա հիմա զբաղւած է «խաղաղութեան դարաշրջանի բացմամբ», տարածաշրջանային կոմունիկացիաների այնպիսի ապաշրջափակմամբ, որի առաջնային շահառուները, իհարկէ, Ադրբեջանն ու Թուրքիան են, սակայն աւելի լայն համատեքստում՝ բոլոր այն աշխարհաքաղաքական բեւեռները, որոնք այդքան ներդաշնակօրէն լռում են ժողովրդավարութեան նկատմամբ Նիկոլ Փաշինեանի ասպատակութիւնների առթիւ։

Ընդ որում, այսօրւայ խմբակային լռութիւնը գրեթէ ամբողջութեամբ համընկնում է այն լռութեան հետ, որը նոյն միջազգային հանրութիւնը ցուցաբերեց 44-օրեայ պատերազմի ընթացքում՝ գոնէ որեւէ հերթապահ դատապարտում չհնչեցնելով Արցախի դէմ պատերազմ սանձազերծած Ադրբեջանի ու Թուրքիայի հասցէին։

Վերջինը, ի դէպ, հաւասարապէս վերաբերում է նաեւ Ռուսաստանին, որի լռութիւնն անցած պատերազմի ընթացքում իրականում շատ աւելի թանկ էր ադրբեջանաթուրքական տանդեմի համար, քան արեւմտեան կողմի ամորֆ կեցւածքը։ Այսպիսով, ներկայումս տեղի է ունենում աշխարհաքաղաքական մեծարժէք առեւտուր, որում միջազգային հանրութիւնը վճարում է Նիկոլ Փաշինեանին իր լռութեամբ, ինչի դիմաց վերջինս վարձահատոյց է լինելու Հայաստանի ու Արցախի հաշւին կատարելիք նորանոր զիջումներով։ Նիկոլ Փաշինեանը մէկ խնդիր ունի՝ ցանկացած գնով մնալ իշխանութեան՝ պահպանելով իր անձնական անվտանգութիւնը եւ իր բարեկեցութիւնը:

Հէնց դրա համար են արեւմտեան երկրների դեսպաններն ամէն օր այցելում ամէն օր ժողովրդավարութիւնը բռնաբարող Հայաստանի պաշտօնեաներին եւ «գոհունակութիւն արտայայտում ժողովրդավարութեան ասպարէզում արձանագրւող բարեփոխումների համար»։ Ինչպէս իրենք են սիրում ասել՝ «Nothing personal, only business»։

 

168.am

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։