Հա

Քաղաքական

28/10/2021 - 14:20

«Փաշինեանն անցնում է սահմանները, փախուստի դիմում հարցերից, «Պատիւ ունեմ»-ը Փաշինեանի հետ քննարկման մէկ օրակարգ ունի՝ նրա հրաժարականը»․ Տիգրան Աբրահամեան

ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնը Նիկոլ Փաշինեանի հետ քննարկման մէկ օրակարգ ունի, դա նրա հրաժարականի օրակարգն է։ Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց խմբակցութեան պատգմաւոր Տիգրան Աբրահամեանը։

«alikonline.ir» - ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնը Նիկոլ Փաշինեանի հետ քննարկման մէկ օրակարգ ունի, դա նրա հրաժարականի օրակարգն է։ Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց խմբակցութեան պատգմաւոր Տիգրան Աբրահամեանը։ Գրում է Tert.am-ը։

«Երկրորդը, եթէ կայ քննարկելու թեմայ, խորհրդարանն ունէր մի քանի հնարաւորութիւններ։ Առաջինը՝ կապւած տարբեր պաշտօնատար անձանց հետ, օրինակ՝ ԱԱԾ տնօրէն, պաշտպանութեան նախարարի, գլխաւոր դատախազի, որոնց հետ կապւած արդէն մէկ ամսից աւել է անցել, ինչ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցութիւնները դիմել էին եւ պարզաբանումներ էին պահանջել տարբեր հարցերի շուրջ։ Այդ հնարաւորութիւնները վերոնշեալ պաշտօնատար անձիք չէին օգտագործել եւ խորհրդարան չէին եկել»,- ասաց նա։

Յաջորդ հնարաւորութիւնը, ըստ պատգամաւորի՝ Սահմանադրութեամբ նախատեսւած եղանակով հրատապ քննարկման ձեւաչափն էր, որի թեման շփման գծում ստեղծւած իրավիճակն էր, սահմանզատման հարցերն էին։ «Սակայն իշխանութիւնը ներգրաւել էր ԱԱԾ սահմանապահ զօրքերի հրամանատարին եւ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին, որոնք իրաւասու չէին պատասխանելու օրակարգին վերաբերող հարցերի 90 տոկոսին, միւս 10 տոկոսի մասով, կարելի է ասել, բովանդակութիւն, կարեւորութիւն պարունակող որեւէ պատասխան չի եղել»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է թէկուզ նշւած հարցերով Փաշինեանի հետ ինչ-որ ձեւաչափով հանդիպման  հնարաւորութեանը, Տիգրան Աբրահամեանը նշեց, որ Սահմանադրութեամբ եւ ԱԺ կանոնակարգով նախատեսւած ձեւաչափեր կային, որոնց մասին արդէն խօսեց։ 

«Իսկ կոնկրետ Նիկոլ Փաշինեանի հանդիպման օրակարգի հետ կապւած մեր խմբակցութեան քարտուղարն արդէն տեղեկացրել է, դա կրկնում եմ՝ նրա հրաժարականի օրակարգն է։ Նիկոլ Փաշինեանը այն ձեւաչափերով, որով հանդէս է գալիս Կառավարութեան հարցուպատասխանի, Կառավարութեան ծրագրի ներկայացման ժամանակ, ըստ էութեան, չի պատասխանում հարցերին, անցնում է սահմանները, շատ դէպքերում վերոնշեալ հարցից փախուստի դիմելու համար անդրադառնում է լրիւ այլ բնոյթի հարցերի, որոնք օրւայ օրակարգի հետ կապ չունէին։ Այդ պարագայում Նիկոլ Փաշինեանի հետ նստելու, քննարկելու որեւէ նպատակայարմարութիւն չեմ տեսնում»,- պնդեց Տիգրան Աբրահամեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։