Հա

Քաղաքական

30/10/2021 - 11:15

«Փաշինեանն Արցախը, անվտանգութիւնը կոտրել է, հիմա ասում է՝ դա դուք էք արել». Գեղամ Մանուկեան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը նախկին իշխանութիւններին է մեղադրում ստեղծւած իրավիճակի համար՝ շեշտելով, որ բանակցային գործընթացն այնպիսի իրավիճակի են հասցրել, որ այլ ելք չէր կարող լինել: Իշխանական պատգամաւորներից շատերն էլ մեղադրում են Դաշնակցութեանը՝ ասելով, որ հէնց ՀՅԴ-ն է 20-ական թւականներին ստորագրել կապիտուլեացիոն փաստաթուղթ:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը նախկին իշխանութիւններին է մեղադրում ստեղծւած իրավիճակի համար՝ շեշտելով, որ բանակցային գործընթացն այնպիսի իրավիճակի են հասցրել, որ այլ ելք չէր կարող լինել: Իշխանական պատգամաւորներից շատերն էլ մեղադրում են Դաշնակցութեանը՝ ասելով, որ հէնց ՀՅԴ-ն է 20-ական թւականներին ստորագրել կապիտուլեացիոն փաստաթուղթ:

Factor.am-ի հետ զրոյցում անդրադառնալով այս դիտարկումներին՝ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը նշեց, որ Նիկոլ Փաշինեանն ինչքան էլ ասի նախկիններն են մեղաւոր, մի բան յստակ է. «Նա 2018, 2019-ին, 2020-ին հպարտութեամբ ջրի ճամբայ էր սարքել ուղղաթիռով Արցախ մեկնելը, Շուշիի մօտ շուրջպար էր բռնում, մեծ-մեծ խօսում էր, միտինգ էր անում, գոռում էր, թէ «Հայաստանը Արցախ է եւ վերջ»: Բա այդ ինչպէ՞ս եղաւ: Ինքը ստացել էր այդ ժառանգութիւնը, դժւարութեամբ, բանակցային պրոցեսով եւ այլն, բայց ամէն դէպքում ստացել էր, այդ ժառանգութեանը տէր կանգնելու հարց էր: Մարդը «սափորը» գցել-կոտրել է՝ Արցախը, անվտանգութիւնը, ինքնուրոյնութիւնը կոտրել է, հիմա եկել, ասում է դուք էիք կոտրել-սոսինձով կպցրել, այդպէս եղաւ: Չկայ որեւէ տրամաբանութիւն»: «Ինչ վերաբերում է Վիգէն Խաչատրեանի ցնդաբանութեանը ՀՅԴ-ի մասին, ափսոս է իմ ժամանակը, որ արձագանգեմ»,- նշեց ՀՅԴ ներկայացուցիչը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։