Հա

Քաղաքական

01/11/2021 - 11:45

Ադրբեջանցիները Հադրութի յայտնի քարը ներկել են իրենց դրօշի գոյներով ու ծաղրում են Պեգովին

Ադրբեջանցիները թելեգրամեան իրենց ալիքներով լուսանկարներ եւ տեսանիւթեր են հրապարակել օկուպացւած Հադրութ քաղաքից, որում երեւում է, թէ ինչ վիճակում է այժմ գտնւում հայկական քաղաքը: 

«alikonline.ir» - Ադրբեջանցիները թելեգրամեան իրենց ալիքներով լուսանկարներ եւ տեսանիւթեր են հրապարակել օկուպացւած Հադրութ քաղաքից, որում երեւում է, թէ ինչ վիճակում է այժմ գտնւում հայկական քաղաքը: Գրում է Yerkir.am-ը:

Թշնամին Հադրութի յայտնի եռագոյն քարի մօտից, որը ներկել են իրենց դրօշի գոյներով, տեսանիւթ են հրապարակել, որում ծաղրում են Wargonzo նախագծի հեղինակ Սեմեօն Պեգովին, ով պատերազմի օրերին Արցախում էր: Պեգովը հոկտեմբերի առաջին կէսին Հադրութից տեսանիւթեր էր հրապարակում եւ ցոյց էր տալիս, որ ադրբեջանցիների այն պնդումները, որ քաղաքն ընկել է, սուտ է: Հադրութի յայտնի քարը գտնւում է քաղաքի մուտքի մօտակայքում, որն առաւել յայտնի դարձաւ պատերազմի օրերին, երբ երեւում էր, որ այդ քարի մօտակայքից հայերը կռւում էին թշնամու դէմ:

Պատերազմի աւարտից շաբաթներ անց թշնամին բարձրացել էր այդ քարի վրայ, մուղամ երգում ու շնորհակալութիւն յայտնում Նիկոլ Փաշինեանին:

Ադրբեջանցիների տեսանիւթերից երեւում է, որ քաղաքը դեռեւս յետպատերազմական վիճակում է` աւիրւած: Ադրբեջանցիները այնտեղ հասցրել են բացել խանութներ, փոստային բաժանմունք եւ «Երկաթեայ բռունցք» կոչւող արձան:

Յիշեցնենք, որ հոկտեմբերի 10-12-ը, երբ քաղաքը փաստացի գտնւում էր թշնամու վերահսկողութեան տակ, ՀՀ ՊՆ այն ժամանակւայ ներկայացուցիչ Արծրուն Յովհաննիսեանը մինչեւ պատերազմի վերջին օրն էլ չէր խոստովանում, որ քաղաքն ընկել է:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։