Հա

Քաղաքական

02/11/2021 - 12:40

«Այդ ծրագրի լոկոմոտիւ պետութիւնը Թուրքիան է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով». Ռուբէն Մելքոնեան

Թէ որքանո՞վ է հեռանկարային «3+3 »ձեւաչափի իրագործումը, ի՞նչ կը տայ այն Հայաստանին եւ, ի վերջոյ, Հայաստանը մասնակցելո՞ւ է տարածաշրջանային գործընթացներին, թէ՞ շարունակելու է պասիւ դիտորդի կարգավիճակում մնալ՝ 168.am-ի այս հարցադրումներին ի պատասխան՝ թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը նախ արձանագրեց. 

«alikonline.ir» - Երէկ ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը G20-ի գագաթաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ. ի թիւս այլ հարցերի՝ քննարկւել է նաեւ իրավիճակը Հարաւային Կովկասում:

Թուրքիայի նախագահը «Մեծ քսանեակի» գագաթաժողովի աւարտին տեղի ունեցած ասուլիսում յայտարարել է, որ Անկարան յատուկ ուշադրութիւն է դարձնում Հարաւային Կովկասում կայուն խաղաղութեան վերականգնման հարցին, եւ, որ ներկայ պահին շարունակւում են բանակցութիւնները «3+3» հարթակի (Ռուսաստան-Թուրքիա-Իրան-Ադրբեջան-Հայաստան-Վրաստան) ձեւաւորման շուրջ:

Կրկին մեծ քսանեակի գագաթաժողովի շրջանակում կրկին նոյն թեմայով քննարկումներ են ունեցել նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները:

Ռուսաստանի արտգործնախարարութեան հաղորդմամբ` Սերգէյ Լաւրովի ու Մեւլութ Չաւուշօղլուի հանդիպմանը «տեղի է ունեցել մտքերի փոխանակում «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ՝ տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու եւ Հարաւային Կովկասում փոխշահաւէտ ենթակառուցւածքային նախագծերը խթանելու նպատակով»։

Թէ որքանո՞վ է հեռանկարային «3+3 »ձեւաչափի իրագործումը, ի՞նչ կը տայ այն Հայաստանին եւ, ի վերջոյ, Հայաստանը մասնակցելո՞ւ է տարածաշրջանային գործընթացներին, թէ՞ շարունակելու է պասիւ դիտորդի կարգավիճակում մնալ՝ 168.am-ի այս հարցադրումներին ի պատասխան՝ թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը նախ արձանագրեց.

«Հայաստանի կարգավիճակը եւ միջազգային ասպարէզում ու տարածաշրջանում ներկայացւածութիւնն այնպիսին է, որ Հայաստանը որոշում ընդունող չէ եւ, ըստ էութեան, Հայաստանը դիտորդ է այն պրոցեսների, որոնք վերաբերում է նաեւ հէնց իրեն: Այնպէս որ, ակնկալել Հայաստանի դիրքորոշումը կամ դրանով պայմանաւորել այդ պրոցեսների ընթացքը, իմ կարծիքով, սխալ կը լինի»:

Թուրքագէտը նաեւ յաւելեց, որ տարածաշրջանային գործընթացները մեծ բանակցութիւնների արդիւնքն են, եւ պայմանաւորւածութիւնները, որոնք ձեռք են բերւում, շաղկապւած են այլ կոնֆլիկտների հետ, ինչը Հայաստանի համար շահեկան չէ:

«3+3» ձեւաչափին անդրադառնալով՝ Ռուբէն Մելքոնեանը յիշեցրեց.

«Պէտք է ֆիքսենք, որ դա թուրքական ծագիր է, որ մեկնարկել էր դեռ 2008 թւականին, եւ, որ Թուրքիան դրանով հասնում է իր նպատակին: Այսինքն՝ այդ ծրագրի լոկոմոտիւ պետութիւնը Թուրքիան է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով. թուրք-ադրբեջանական շահեր, իրենց համար առաջնայնութիւն ունեցող խնդրիների լուծում եւ այլն: Իսկ կոմունիկացիաների բացումը, կարելի է ասել՝ տնտեսական շղարշն է, բայց թէ դրա տակ ի՞նչ քաղաքական հետեւանքներ կան՝ արդեօ՞ք դրա տակ կայ Սիւնիքի միջանցքի գաղափարը, Արցախի ճանաչումը՝ որպէս Արդբեջանի մաս եւ այլն, ժամանակը ցոյց կը տայ: Ես թերահաւատ եմ, որ թուրքական ծրագրերում կարող են լինել հայաստանանպաստ կամ հայանպաստ լուծումներ:

Պէտք է ֆիքսենք նաեւ, որ այս բարդ իրավիճակում, երբ Ռուսաստանի դիրքերն անհամեմատ աւելի թուլացել են այս տարածաշրջանում եւ համաշխարհային զարգացումներում, սա կարող ենք համարել նաեւ ինչ-որ առումով զիջում, որովհետեւ Ռուսաստանը, փաստօրէն, համաձայնում է թուրքական ծրագրին եւ իր գործընկեր Հայաստանին նոյնպէս յորդորում է համաձայնել:

Եթէ պատկերաւոր ասենք՝ պրոցեսները գնում են շատ արագ, եւ մենք այդ պրոցեսներին ուղղակի փորձում ենք հասնել առանց մասնակցութիւն ունենալու որոշումներ ընդունելու մէջ: Մենք վազում ենք ընթացող գնացքի յետեւից, որը վարում են մեր թշնամի երկրները՝ Թուրքիան եւ Ադրբեջանը»:

 

Զարուհի Դիլանեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։