Հա

Քաղաքական

03/11/2021 - 13:20

«Ադրբեջանական զինւորները, դրօշները, տեսախցիկները պէտք է հեռացւեն մեր բնակավայրերի մօտից». Արման Թաթոյեան

«Մենք բացառապէս փաստերով հիմնաւորել ենք ադրբեջանական կողմի յանցաւոր, ահաբեկչական բնոյթի արարքները։ Ցոյց ենք տւել կապը Ադրբեջանի իշխանութիւնների քաղաքականութեան ու շարունակւող խախտումների միջեւ»,- ընթացող մամուլի ասուլիսում այս մասին յայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյեանը։

«alikonline.ir» - «Մենք բացառապէս փաստերով հիմնաւորել ենք ադրբեջանական կողմի յանցաւոր, ահաբեկչական բնոյթի արարքները։ Ցոյց ենք տւել կապը Ադրբեջանի իշխանութիւնների քաղաքականութեան ու շարունակւող խախտումների միջեւ»,- ընթացող մամուլի ասուլիսում այս մասին յայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյեանը։

Նա ներկայացնում է ադրբեջանական զինւորական ուժերի հետ շփման տարածքներում անվտանգութեան ապառազմականացւած գօտու հրատապ անհրաժեշտութիւնը՝ որպէս բնակչութեան իրաւունքների պաշտպանութեան հիմնարար երաշխիք Հայաստանում: Ապացոյցների վրայ հիմնւած ծաւալուն փաստաթուղթը կուղարկւի պետական մարմիններին ու միջազգային կազմակերպութիւններին:

«Մենք հիմնաւորել ենք, որ անհրաժեշտ է անվտանգութեան գօտի, որ ադրբեջանական զինւորները, դրօշները, տարբեր սարքաւորումներ, տեսախցիկներ պէտք է հեռացւեն մեր գիւղերի անմիջական հարեւանութիւնից եւ մեր համայնքներն իրար կապող ճանապարհներից»,- ասաց Արման Թաթոյեանը։

Նա ընդգծեց, առանց դրա չի կարող լինել Սիւնիքի, Գեղարքունիքի գիւղերի բնակիչների բնականոն կեանքի իրաւունքի վերականգնում։

«Դա պէտք է լինի ոչ թէ մեր հաշւին։ Նրանք պէտք է հեռանան։ Ադրբեջանական զինւորների բոլոր տեղակայումներն անխտիր անօրինական են։ Նրանք յայտնւել են մեր գիւղերի հարեւանութեամբ ու ճանապարհներին պատերազմի սպառնալիքների ներքոյ առանց մասնագիտական աշխատանքերի ու վերլուծութիւնների։ Աւելին, դեմարկացիայի ու դելիմիտացիայի բացակայութեան պայմաններում հիմք չեն ընդունւել միջազգային չափանիշները, մինչդեռ պէտք է ուսումնասիրւէին կադաստրային փաստաթղթերը, հողահատկացման հարցերը։ Մենք ունենք դէպքեր, երբ Խորհրդային Միութեան տարիներից մարդկանց պատկանող հողերի վրայ այսօր ֆիզիակապէս ներկայ են ադրբեջանցիներ»,- ասաց Արման Թաթոյեանը։

Նա յիշեցրեց միջազգային այն պահանջի մասին, որ սահմանների դելիմիտացիան, դեմարկացիան չեն կարող համարւել լեգիտիմ, եթէ չեն ապահովում մարդու իրաւունքները, չեն համապատասխանում ժողովրդավարութեան ու իրաւունքի գերակայութեան կանոններին, չի ապահովում մարդկանց բնականոն կեանքը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։