Հա

Քաղաքական

03/11/2021 - 13:30

Իրանում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանի հրաժեշտի խօսքը

Աւարտելով իմ գործունէութիւնը՝ որպէս Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպան, այս հիւրընկալ եւ հիասքանչ երկիրը թողնում եմ երախտագիտութեան եւ ափսոսանքի խոր զգացումով։

Աւարտելով իմ գործունէութիւնը՝ որպէս Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպան, այս հիւրընկալ եւ հիասքանչ երկիրը թողնում եմ երախտագիտութեան եւ ափսոսանքի խոր զգացումով։

Այս տարիների ընթացքում աւելի սիրեցի Իրանը եւ նրա մարդկանց, փորձեցի խորութեամբ ճանաչել երկիրը, մեր բարեկամ ժողովրդին եւ նրա մեծ մշակոյթը։

Իմ աշխատանքային տարիները եղել են խիստ յագեցած ու չափազանց հետաքրքիր։ Այդ ժամանակաշրջանը եղել է Հայաստան-Իրան յարաբերութիւնների զարգացման կարեւոր շրջափուլ։ Այն նաեւ համընկել է մեր երկրի համար վճռորոշ ու նաեւ դրամատիկ իրադարձութիւնների հետ՝ համավարակ, 2016թ. ապրիլեան եւ 2020թ. 44-օրեայ պատերազմներ, տարածաշրջանային բարդ ու հակասական գործընթացներ։

Ամփոփելով ՀՀ դեսպանութեան վերջին շուրջ եօթ տարիների աշխատանքը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում՝ երախտագիտութիւն եմ յայտնում իմ սիրելի գործընկերներին, բոլոր նրանց, ում հետ համագործակցելու հնարաւորութիւն է ընձեռնւել։

Շնորհակալութիւն եմ յայտնում ՀՀ դեսպանութիւնում աշխատած դիւանագէտներին եւ բոլոր նախկին դեսպաններին իրենց կատարած մեծ աշխատանքի համար։

Իմ յատուկ երախտիքի խօսքն եմ յղում մեր սիրելի իրանահայ քոյրերին եւ եղբայրներին, ովքեր մշտապէս եղել են Հայաստանի կողքին, ում ջերմ եւ հարազատ վերաբերմունքը զգացել եմ անցած ողջ ժամանակահատւածում։

Յատուկ շնորհակալութիւն եմ ուզում յայտնել սոցիալական ցանցերի մեր հետեւորդներին, լրագրողներին եւ փորձագէտներին, ում մշտական հոգատար եւ ջերմ վերաբերմունքը, ինչպէս նաեւ պահանջկոտ կեցւածքը չափազանց կարեւոր է եղել դեսպանութեան եւ ինձ համար։

Աշխատանքային մեծ յաջողութիւններ եմ մաղթում իմ յարգելի գործընկերոջը՝ ԻԻՀ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Արսէն Աւագեանին, այդ չափազանց պատասխանատու պաշտօնում։

 

Բարին ընդ ձեզ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։