Հա

Քաղաքական

04/11/2021 - 12:25

««Հայաստան»-ը գործելու է «Ոչ Հայաստանի թուրքացմանը, ոչ Արցախի հայաթափմանը» կարգախօսով». Սէյրան Օհանեան

«Պատերազմի աւարտից յետոյ Հայաստանի իշխանութիւնները, ունենալով բոլոր հնարաւորութիւններն ու գործիքակազմը, չեն իրականացրել ռազմավարական վերանայումներ»,- յայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Սէյրան Օհանեանը «Պատերազմի քննիչ յանձնաժողովի անհրաժեշտութիւնը. յետպատերազմեան ապաքինում» թեմայով ընթացող քննարկման ժամանակ։

«alikonline.ir» - «Պատերազմի աւարտից յետոյ Հայաստանի իշխանութիւնները, ունենալով բոլոր հնարաւորութիւններն ու գործիքակազմը, չեն իրականացրել ռազմավարական վերանայումներ»,- յայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Սէյրան Օհանեանը «Պատերազմի քննիչ յանձնաժողովի անհրաժեշտութիւնը. յետպատերազմեան ապաքինում» թեմայով ընթացող քննարկման ժամանակ։ Գրում է Panorama.am-ը:

Նրա խօսքով, իշխանութիւններն անցած մէկ տարւայ ընթացքում պէտք է համապատասխան միջոցառումներ իրականացնէին ռազմավարական վերանայումների համար, դրա արդիւնքում գնահատեին անվտանգային միջավայրը, ներքին ու արտաքին սպառնալիքները, դրանցից ելնելով աշխատանքեր իրականացնեին բոլոր ուղղութիւններով։

Օհանեանի խօսքով, պետութեան անգործութեան պայմաններում այդ աշխատանքը ստիպւած ստանձնել են փորձագիտական խմբերը, հասարակական կազմակերպութիւնները, հանրութիւնը։

«Չնայած պէտք է հակառակը լինէր։ Կառավարութիւնը իր բոլոր կառոյցներով՝ ՊՆ, ԱԽ գրասենեակը, խորհրդարանը, ԱԱԾ-ն պէտք է այդ ամէնը իրականացնէին ու մեզ ընդգրկէին։ Մենք հիմա ներքեւից ենք այդ ամէնն իրականացնում։ Ցաւօք, մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանութիւնները չեն փորձում ընդգրկւել այդ գործընթացների մէջ»,- ասաց քաղաքական գործիչը։

Օհանեանն արձանագրում է, բաւականին բարդ աշխարհքաղաքական իրավիճակ է ստեղծւած, Հայաստանում, Արցախում, Հարաւային Կովկասում յայտնւել են որոշ դերակատարներ։

«Ես նկատի ունեմ թուրք-ադրբեջանական տանդեմը, որը ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի նկատմամբ իրականացնում է ճնշումներ։ Խօսում են ապաշրջափակման մասին, բայց ես ասում եմ, որ առանց խաղաղութեան համար ոչ իրական, ոչ էլ իրաւապայմանագրային հենք ունենալու դէպքում ապաշրջափակումը բերելու է Հայաստանի ու Արցախի խոր շրջափակման»,- ասաց նա։

Օհանեանի խօսքով, հիմա Հայաստանն ու Արցախը գտնւում են ակնլաւային ու տկար վիճակում, հետեւաբար դրանց ազդեցութիւնն էլ թուլացել է։

«Այս իշխանութիւնների օրօք, որ երկիրը տարել են պարտութեան, պարտութիւնների շարանը շարունակւում է սահմաններում, շփման գծում։ Հիմա խօսւում է, որ նոյեմբերի 9-ին էլ երկու երկրների միջեւ ինչ-որ բան է ստորագրւելու։ 2021 թւականի այս իրականութեան մէջ կան խօսակցութիւններ փաստաթղթերի ստորագրման մասին, որոնք ամրագրելու են այն կապիտուլեացիոն իրավիճակը, որում յայտնւել են Հայաստանն ու Արցախը»,- ասաց նա։

Ընդդիմադիր պատգամաւորն ասաց, որ «Հայաստան» դաշինքն ու համանուն խմբակցութիւնը տեսական, գործնական ու այլ քայլեր են ձեռնարկում ազգային դիմադրութեան մակարդակը բարձրացնելու համար՝ «Ոչ Հայաստանի թուրքացմանը, ոչ Արցախի հայաթափմանը» խորագրի ներքոյ։

«Այս իշխանութիւնները պէտք է հեռանան, պարտութեան, կապիտուլեացիա բերած իշխանութիւններն անընդհատ գտնւում են պարտադրանքի ներքոյ եւ չեն կարող հետագայ զարգացում բերել»,- ասաց նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։