Հա

Քաղաքական

04/11/2021 - 17:00

«Փողոցից եկած իշխանութեանը պէտք է հեռացնես փողոցով»․ Բենիամին Մատթէոսեան

Փողոցից եկած իշխանութեանը պէտք է հեռացնես փողոցով՝ 2018 թ-ին տեսանք իրողութիւններ, երբ մուտքը իշխանութիւն ապահովւեց դրսից, այսինքն, փողոցից մարդը եկաւ, իշխանութիւնը գրաւեց՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց քաղաքագէտ Բենիամին Մատթէոսեանը՝ խօսելով նոյեմբերի 8-ին Ազատութեան հրապարակում «Հայաստան» դաշինքի յայտարարած հանրահաւաքի մասին։

«alikonline.ir» - Փողոցից եկած իշխանութեանը պէտք է հեռացնես փողոցով՝ 2018 թ-ին տեսանք իրողութիւններ, երբ մուտքը իշխանութիւն ապահովւեց դրսից, այսինքն, փողոցից մարդը եկաւ, իշխանութիւնը գրաւեց՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց քաղաքագէտ Բենիամին Մատթէոսեանը՝ խօսելով նոյեմբերի 8-ին Ազատութեան հրապարակում «Հայաստան» դաշինքի յայտարարած հանրահաւաքի մասին։

Հանրահաւաքի նպատակը ազգային դիմադրութիւն ձեւաւորելն ու իշխանափոխութեան հասնելն է, որը մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու, արժանապատիւ խաղաղութիւն ապահովելու, սոցիալ-տնտեսական ճգնաժամը յաղթահարելու, մեր երկրի անվտանգութիւնն ապահովելու նախապայմանն է։

«Քանի որ Հայաստանը գտնւում է ոչ ստանդարտ իրավիճակում, խնդիրներ ունենք մեր երկրի արտաքին ու ներքին անվտանգութեան հետ կապւած, տրամաբանական է, որ այս ամենի շրջանակում քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցները պէտք է իրենց բաժին պատասխանատւութիւնը ստանձնեն երկրում առկայ իրավիճակի փոփոխութեան հետ կապւած խնդիրները կարգաւորելու համար։ Քանի որ իշխանութիւնը մեզանում այնպիսին է, որը բերել եւ յանգեցրել է այս իրավիճակին, տրամաբանական է, որ ընդդիմութեան առջեւ էլ աւելի մեծ պատասխանատւութիւն կայ»,- ասաց քաղաքագէտը։

Նրա համոզմամաբ, բնական է, որ ընդդիմութիւնը պէտք է մաքսիմում ակտիւ լինի, հնարաւորինս օրակարգը թէժ պահի, որպէսզի մեր հասարակութիւնը չկորցնի իր զգօնութիւնը եւ անհրաժեշտ պահի համապատասխան փոփոխութիւններ իրականացնի երկրում։

Հանրահաւաքը նոյեմբերի 8-ին, ոչ թէ 9-ին անցկացնելը, քաղաքագէտի խօսքով, տեխնիկական խնդիր է․ «Հայաստան» դաշինքը մտադիր էր հանրահաւաքն իրականացնել նոյեմբերի 9-ին՝ կապիտուլեացիոն փաստաթղթի ստորագրման օրը, սակայն քանի որ, ըստ իշխանութիւնների տեղեկութիւնների, հրապարակը մի քանի րոպէի տարբերութեամբ՝ շատ հետաքրքիր զուգադիպութեամբ, ամրագրւել էր «Սասնայ ծռերի» կողմից, այդ պատճառով «Հայաստան» դաշինքը հանրահաւաքը նոյեմբերի 8-ին յայտարարեց։

Ազգային ժողովում ներկայութիւն եւ իշխանութիւնների դէմ անմիջական պայքարի հնարաւորութիւն ունեցող ընդդիմութիւնը ինչո՞ւ պէտք է փողոցը եւս կիրառի պայքարի համար՝ հարցի պատասխանը Բենիամին Մատթէոսեանի համար յստակ է․ դու պէտք է կարողանաս ԱԺ-ում եղած քո բոլոր լծակները մաքսիմալ էֆեկտիւ օգտագործել՝ սկսած հարցապնդումներից, հանրային փակ քննարկումներից, կառավարութեան հետ հարցուպատասխանը պէտք է վերածւի խաչաձեւ հարցաքննութեան, որ կարողանաս հնարաւորինս լայն հասարակութեան ներկայացնել թէ՛ պատերազմական իրողութիւնը, թէ՛ հետպատերազմյան իրականութիւնը եւ, դրա հետ մէկտեղ, ուժ ցոյց տաս, քանի որ այս իշխանութիւնը ուժից է վախենում։

«17 ուժերի շարժման ժամանակ ո՞նց եղաւ․ հէնց որ փողոցային պայքարն ակտիւանում էր, իշխանութիւնը գնում էր որոշակի զիջումների։ Մի պահ սկսեցին խօսել, որ գնում ենք ընտրութիւնների, հէնց այդ փողոցային պայքարը մարեց, իշխանութիւններն ասացին՝ ընտրութիւնների կարիք չկայ, երբ փողոցային պայքարն ակտիւացաւ, իշխանութիւնները գնացին զիջման եւ ընտրութիւնների։ Այսինքն, տրամաբանական է, որ պէտք է օգտագործել զինանոցում եղած բոլոր գործիքները, որպէսզի հնարաւոր լինի կանխել իշխանութիւնների այս գործողութիւնները»,- ասաց քաղաքագէտը։

Նրա համոզմամբ՝ պատերազմից յետոյ մենք, իսկապէս, ոչ ստանդարտ իրավիճակում ենք՝ այն առումով, որ թէ՛ արտաքին ու ներքին վտանգներ ունենք եւ թէ՛ քաղաքական համակարգի դասաւորւածութիւնը բաւականին հետաքրիր է։ Եվ տրամաբանական է, որ այս շրջանակներում պէտք է փորձ կատարւի հեռացնել իշխանութեանը թէ՛ դրսից, թէ՛ ներսից։

Առաջիկայ նոյեմբերի 9-ին նախատեսւած հակահայկական փաստաթղթերի հնարաւոր ստորագրումը, Բենիամին Մատթէոսեանի համոզմամբ, հնարաւոր է կանխել։

«Ընդհանրապէս, իրավիճակը փոխելու հնարաւորութիւններ միշտ էլ կան, քանի դեռ Հայաստանի Հանրապետութիւնը գոյութիւն ունի, առհասարական ամէն ինչի հնարաւորութիւն էլ կայ։ Մենք պէտք է հասկանանք՝ սա էլ իշխանութեան հանդէպ անվստահութեան դրսեւորում է, երբ հասարակութիւնը չի վստահում իշխանութիւններին, մարդկանց մօտ շատ օբիեկտիւ մտահոգութիւններ են առաջանում, թէ ի՞նչ փաստաթուղթ են նրանք ստորագրելու եւ այդ փաստաթղթերում առկայ իրողութիւնները Հայաստանի համար ի՞նչ գին են արժենալու»,- ասաց քաղաքագձտը։

Օրինակ, հիմա նրանք ասում են՝ փաստաթղթերի ստորագրումից յետոյ կը լինի դեմարկացիա, դելիմիտացիա, կը բացւեն կոմունիկացիաները, բայց Բենիամին Մատթէոսեանի մօտ հարց է առաջանում՝ այդ դեմարկացիան եւ դելիմիտացիան Արցախի կարգավիճակի հետ կապւած որեւէ հարց սահմանելո՞ւ է, թէ՞ ոչ։

Այսինքն, նրա խօսքով, քանի որ կայ իշխանութեան հանդէպ օբիեկտիւ դժգոհութիւն, իշխանութիւններին չեն վստահում, օբիեկտիւօրէն հարցեր են առաջանում։ Քանի որ իշխանութիւնը մարդկանց իրականութիւնը չի ներկայացնում, տրամաբանական է, որ լինելու են ե՛ւ փողոցային ակցիաներ, ե՛ւ հանրահաւաքներ, ե՛ւ ԱԺ-ում է թէժ լինելու ոչ միայն հարցուպատասխանի ժամանակ, այլ նաեւ ձեռնամարտի կարող են բռնւել կողմերը․ քաղաքագէտն ընդգծեց, որ մենք ոչ ստանդարտ իրավիճակում ենք եւ այս ոչ ստանդարտ իրավիճակից ելքերը բոլոր հարցերի առնչութեամբ կարող են տրամագծօրէն տարբեր լինել թէ՛ փաստաթղթերի ստարգրման կամ չստորագրման առումով, թէ՛ քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանութեան շրջանակներում։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։