Հա

Քաղաքական

06/11/2021 - 11:50

««Հայաստան» դաշինքի անունով յետընտրական փուլում հանդէս չգալու մէջ ընդյատակեայ պատճառ տեսնելն անհեթեթութիւն է»․ Բ. Եսայեան

«Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութիւնը նոյեմբերի 14-ին եւ դեկտեմբերի 5-ին սպասւող ՏԻՄ ընտրութիւններին առաջադրել է իր թեկնածութիւնը 20 համայնքում։ Կուսակցութիւնը 11 համայնքում հանդէս կը գայ առանձին, իննում՝ դաշինքով։ Ակնկալիքների եւ սպասւող պայքարի մասին News.am-ը զրոյցել ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Բագրատ Եսայեանի հետ։

«alikonline.ir» - «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութիւնը նոյեմբերի 14-ին եւ դեկտեմբերի 5-ին սպասւող ՏԻՄ ընտրութիւններին առաջադրել է իր թեկնածութիւնը 20 համայնքում։ Կուսակցութիւնը 11 համայնքում հանդէս կը գայ առանձին, իննում՝ դաշինքով։ Ակնկալիքների եւ սպասւող պայքարի մասին News.am-ը զրոյցել ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Բագրատ Եսայեանի հետ։

 

- Պարոն Եսայեան, ինչո՞վ է պայմանաւորւած կուսակցութեան նման ակտիւութիւնը այս ՏԻՄ ընտրութիւններում։

- Մենք այն եզակի կուսակցութիւններից ենք, որն ակտիւ է եղել բոլոր ընտրութիւնների ժամանակ, եւ այս ընտրութիւնները եւս բացառութիւն չեն։ Մեր նպատակն է՝ թոյլ չտալ ամբողջատիրութեան հաստատում երկրում։ Մեր ցուցակներում ընդգրկւած են նաեւ տեղական համայնքներում հեղինակութիւն վայելող մարդիկ, նաեւ համայնքապետներ, որոնք այս իշխանութեան կողմից հետապնդման են ենթարկւել յունիսի 20-ից յետոյ՝ «Հայաստան» դաշինքին աջակցելու համար։ ՏԻՄ օրէնքի խախտումով այս իշխանութիւնն ամէն ինչ արեց, որպէսզի իր իշխանութեան եւ վերահսկողութեան տակ վերցնի նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները։

 

- Ի՞նչ սկզբունքով են ընտրւել այն համայնքները, որտեղ մասնակցելու էք ընտրութիւնների։

- Մենք հաշւի ենք առնում մեր մարզային կենտրոնների կարծիքները։ Մեր տեղի մարմինների դերը շատ կարեւոր է, որովհետեւ իրականում մեզ համար Երեւանում նստած շատ բարդ կը լինէր ասել, թէ որ թեկնածուն ինչպիսի շանսեր ունի։ Կուսակցական կենտրոնները մանրամասն հասկացել են հարցերը, տեղում ուսումնասիրել են իրավիճակը, թէ ինչ ուժեր են պատրաստւում մասնակցում, ինչ դիմադրութեան մէջ արժէ է մտել եւ ինչպիսի դիմադրութեան մէջ պէտք չէ մտնել ընդդիմադիր միւս կուսակցութիւնների հետ։ Մեր տեղական մարմինները յայտարութիւն կանեն ընտրութիւնների նախաշեմին, թէ որ ուժերին ենք սատարում այն համայնքներում, որտեղ չենք մասնակցում ընտրութիւնների։

 

- Ըստ Ձեզ՝ ո՞ր համայնքներում Դաշնակցութիւնն ունի յաղթելու ամենաբարձր շանսերը։

- Մենք բոլոր համայնքներում ենք պայքարելու յաղթելու համար։ Բայց որոշ համայնքներում շատ բարձր շանսեր ունենք յաղթելու, օրինակ՝ Ախուրեանի համայնքը, որը խոշորացւած համայնք էր, բայց մի անգամ էլ խոշորացրին, որովհետեւ իրենց անհաճոյ համայնքապետեր էին այնտեղ աշխատում։ Նոր Հաճնում մեր թեկնածուն անկուսակցական է, երկար տարիների փորձ ունի ձեռնարկատիրական ոլորտում։ Սպիտակում է շատ յամառ է լինելու պայքարը, եւ մենք ուղղակի պայքարելու ենք յաղթանակի համար։ Կոչ կանեմ տեղի բնակչութիւններին ուշադիր հետեւել քարոզարշաւին՝ տարբերակելու համար մարդկանց, որոնք իրապէս կարող են լուծել համայնքների խնդիրներն այն մարդկանցից, որոնք ուղղակի լինելու են դրածոներ այս դաւաճան իշխանութիւնների կողմից։

 

- Հնարաւո՞ր է, որ Գորիսում Առուշ Առուշանեանի բացարձակ յաղթանակը եւս խթան հանդիսացաւ Դաշնակցութեան համար նման մեծ ծաւալով ՏԻՄ ընտրութիւններին մասնակցելու։

- Գորիսի ընտրութիւնները եղան այն ժամանակ, երբ մեր մասնկացութեան մասին որոշումների մեծ մասն արդէն կայացւած էր։ Իհարկէ, Գորիսի արդիւնքները նաեւ ոգեւորող էին, բայց դրանով չէին պայմանաւորւած մեր դիրքորոշումները տարբեր համայնքներում։

 

- Դաշնակցութիւնը ՏԻՄ ընտրութիւններին մասնակցում է առանձին կամ դաշինքներով, որոնք «Հայաստան» անունը չեն կրում։ Ի՞նչն է սրա պատճառը։

- «Հայաստան» դաշինքի անունով յետընտրական շրջանում հանդէս գալը մի փոքր տարօրինակ կը լինէր, որովհետեւ «Հայաստան»-ը նախընտրական դաշինք էր՝ ստեղծւած արտահերթ ընտրութիւններին մասնակցելու համար, եւ այն քաղաքական միաւոր է խորհրդրական գործընթացներում։ Բնականաբար, մեր համագործակցութիւնը շատ սերտօրէն շարունակւում է նաեւ ընտրութիւններից յետոյ՝ վառ օրինակ սպասւող հանրահաւաքները, որոնք չնայած ոչ թէ կուսակցական, այլ համաժողովրդական բնոյթ են կրելու։ Հնարաւոր չէ նոյն անունը կրող դաշինքի անունով հանդէս գալ նաեւ հետագայ ընտրութիւններում։ Նոյն «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան հետ մենք ունենք դաշինքով մասնակցելու դէմքեր, բայց այդ դաշինքը չի կոչւում «Հայաստան» դաշինք։ Դաշնակցութիւնը որպէս 131 տարւայ պատմութիւն ունեցող ինքնուրոյն կուսակցութիւն մասնակցում է այն ձեւաչափով ինչով, որն ինքը յարմար է գտնում, եւ որեւէ ընդյատակեայ պատճառ տեսնելն անհեթեթութիւն է։

 

Յարակից լուրեր

  • Այսօր հայկական գործօնն օգտագործւում է թշնամու օգտին
    Այսօր հայկական գործօնն օգտագործւում է թշնամու օգտին

    «Հայկական գործօն կայ, բայց այդ գործօնը, որն իրացնում է իրական քաղաքական կեանքում եւ արտաքին քաղաքականութեան մէջ, չի աշխաում հայկական պետականութեան օգտին ու հայկական շահի օգտին»,- երէկ՝ նոյեմբերի 7-ին «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. Շարունակութիւն` հանրահաւաքներից յետոյ» թեմայով պանելային քննարկմանն ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Բագրատ Եսայեանը։

  • Իշխանութիւնների այս քայլն ուղղւած է Բաքւի եւ Անկարայի պահանջների բաւարարմանը. «Հայաստան» խմբակցութիւն
    Իշխանութիւնների այս քայլն ուղղւած է Բաքւի եւ Անկարայի պահանջների բաւարարմանը. «Հայաստան» խմբակցութիւն

    Հայաստանի գործող իշխանութիւնը շարունակում է Բաքւի ու Անկարայի շահերից բխող հակահայաստանեան ու հակաարցախեան քաղաքականութիւնը: Պատահական չէ, որ այս իշխանութիւնների թիրախում են յայտնւում անձինք, ովքեր տարիներ շարունակ քննադատւել են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից եւ ովքեր իրենց հասարակական, մասնագիտական կամ քաղաքական գործունէութեան առանցքում ունեցել են եւ ունեն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահերից բխող մօտեցումներ:

  • Ինչո՞ւ Բրիւսէլ-Վաշինգտոն եւ ոչ թէ Մոսկւա-Թեհրան
    Ինչո՞ւ Բրիւսէլ-Վաշինգտոն եւ ոչ թէ Մոսկւա-Թեհրան

    Հոկտեմբերի 11-ին «ՀրապարակTV»-ի «Հանդիպում» հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Բագրատ Եսայեանը: Նա խօսել է ՀՀ իշխանութիւնների խաղաղութեան օրակարգի հիմքում դրւած ադրբեջանական յայտնի 5 պահանջների եւ դրանցով պայմանաւորւած քառակողմ յայտարարութեան մասին, որ Պրահայում արել են Ֆրանսիայի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարներն ու ԵԽ նախագահ Շառլ Միշէլը:

  • «Հայաստան» դաշինքի ուղերձը ՀՀ անկախութեան օրւայ առթիւ
    «Հայաստան» դաշինքի ուղերձը ՀՀ անկախութեան օրւայ առթիւ

    Անկախութիւն նւաճած ու յաղթանակներ պարտադրած ժողովուրդն ընկրկելու իրաւունք չունի։

    Հայոց պետականութեան ապագան կասկածի տակ դնող այս իրականութիւնը հնարաւոր է յաղթահարել միայն համազգային նպատակներ բանաձեւելով, միասնականութեամբ եւ ազգային պետական մտածողութիւն կրող իշխանութեամբ։

  • «Մեր ծրագրի կարեւոր կէտը վերաբերում է անվտանգութեանը. մեծ-մեծ խոստումներ չենք տալիս». Սիսիանի ՀՅԴ-ական թեկնածու
    «Մեր ծրագրի կարեւոր կէտը վերաբերում է անվտանգութեանը. մեծ-մեծ խոստումներ չենք տալիս». Սիսիանի ՀՅԴ-ական թեկնածու

    Սիսիանում նախընտրական քարոզարշաւն անցնում է բնական հունով, բոլոր քաղաքական ուժերն արդեն սկսել են նախընտրական քարզարշաւը: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Սիսիանի ՏԻՄ ընտրութիւններում ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Աշոտ Աւագեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։