Հա

Քաղաքական

08/11/2021 - 11:45

«Թուրքիան ձգտելու է անպայման տնտեսապէս մտնել Հայաստան եւ գրաւել մեր երկիրը ոչ թէ զէնքով, այլ փողով». Նայիրի Յոխիկեան

Լրագրող Նայիրի Յոխիկեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Թուրքական 3+3 նախաձեռնութեանը դրական արձագանգող հայ պաշտօնեաներին յիշեցնում եմ 13 տարի առաջ՝ 2008-ին տեղի ունեցած նմանատիպ դէպքի մասին, որի հետեւանքով Վրաստանը փաստացի դարձաւ թուրքական վասալութիւն՝ ամբողջութեամբ ընկնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի լծի տակ։

«alikonline.ir» - Լրագրող Նայիրի Յոխիկեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Թուրքական 3+3 նախաձեռնութեանը դրական արձագանգող հայ պաշտօնեաներին յիշեցնում եմ 13 տարի առաջ՝ 2008-ին տեղի ունեցած նմանատիպ դէպքի մասին, որի հետեւանքով Վրաստանը փաստացի դարձաւ թուրքական վասալութիւն՝ ամբողջութեամբ ընկնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի լծի տակ։

2008-ի օգոստոսին ռուս-վրացական պատերազմի օրերին անգլիական British Petroleum ընկերութիւնը շտապեց փակել Բաքու-Թբիլիսի-Ջէյհան եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը՝ վախենալով կորուստներ ունենալ։ Այդ ժամանակ Թուրքիան եւ Ադրբեջանը կրեցին հսկայական ֆինանսական կորուստներ, բայց Էրդողանը հանդէս եկաւ «Կայունութեան եւ համագործակցութեան կովկասեան պլատֆորմ» ստեղծելու առաջարկով, որի մէջ պէտք է մտնէին Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը:

Այն ժամանակ Ռուսաստանը համաձայնեց՝ փորձելով իր տարածաշրջանային շահերը կեանքի կոչել այդկերպ, բայց Թուրքիայի շահերը մեր տարածաշրջանում երբեւէ չեն եղել Ռուսաստանի շահերին համահունչ։ Էրդողանը 2008-ին ձգտում էր «Կայունութեան եւ համագործակցութեան կովկասյան պլատֆորմ»-ով մտնել Հայաստան եւ Վրաստան, կուլ տալ այս երկու պետութիւնների տնտեսութիւնները եւ դառնալ տարածաշրջանային գերտէրութիւն՝ կեանքի կոչելով պանթուրքիզմի այս փուլը։ Թուրքական այդ նախագիծը, սակայն, կեանքի կոչւեց մասամբ՝ միայն Վրաստանի հատւածում։

Այսօր Վրաստանը ամբողջութեամբ Թուրքիայի ազդեցութեան գօտում է, ամբողջ երկիրը թուրքական բիզնեսի դաշտում է՝ իր հետ բերելով նաեւ քաղաքական որոշումների կայացման վրայ լուրջ ազդեցութեան։ Դա ինքներս էլ տեսել ենք բազմիցս։ Չասենք նաեւ Վրաստանի հանրութեան մէջ պարբերաբար գլուխ բարձրացնող բողոքը՝ թուրքական լծից ազատւելու համար։ Բայց վրացիների համար արդէն ուշ է։

2020-ի Արցախեան պատերազմի ակտիւ փուլի աւարտին՝ դեկտեմբերից Էրդողանը յայտարարեց «3+3» նախագծի մասին՝ ներառելով Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը։ Դա ճիշտ նոյն «Կայունութեան եւ համագործակցութեան կովկասեան պլատֆորմ»-ն է՝ այլ անւանումով։

Ռուսական եւ իրանական դիւանագիտութիւնը, կարծում եմ, լաւ են հասկանում՝ «3+3» թուրքական նախագծի իրագործման դէպքում ռուսներին մեր տարածաշրջանում անելիք չի լինի, եւ նրանք ստիպւած են լինելու իրենց տեղը զիջել թուրքերին, իսկ Իրանը կը յայտնւի ամբողջական շրջափակման մէջ։

Թուրքիան ձգտելու է անպայման տնտեսապէս մտնել Հայաստան եւ գրաւել մեր երկիրը ոչ թէ զէնքով, այլ փողով։ Դա թուրքական կողմին յաջողւել է հայ քաղաքական պաշտօնեաներին համոզելու առումով։ Մենք տեսնում ենք, թէ ինչպէս են ՀՀ քաղաքական իշխանութեան մի շարք օլիգարխներ ու բարձր աթոռների չինովնիկներ լոզոտ բերաններով խոսում թուրքական ճանապարհների ու թուրքական փողերի մասին՝ չհասկանալով, որ թուրքական փողերի առաջին զոհերը հենց իրենք են դառնալու, երբ յանկարծ իրականութիւն դառնայ թուրքական այդ նւաճողական նախագիծը։

Ես յոյս ունեմ, որ Հայաստանը տնտեսապէս նւաճելու թուրքական երկրորդ փորձը եւս չի իրականանայ, եւ դրա համար մենք՝ հայ հանրութիւնը պէտք է իր յստակ խօսքն ասի։ Ձեւեր եւ միջոցներ կան, պէտք է համախմբւել մէկ գաղափարի ներքոյ եւ արտայայտել ազգային միասնական դիրքորոշում՝ անկախ քաղաքական իշխանութեան ապազգային քայլերից։ Դա նաեւ իշխանութեանը կը զգաստացնի»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։