Հա

Քաղաքական

09/11/2021 - 13:00

«Բաքւի բռնապետը, լկտի լինելուն զուգահեռ, յաճախ շատ անկեղծ է». Վարդան Ոսկանեան

Որքան էլ տարօրինակ թւայ, սակայն Բաքւի բռնապետը, լկտի լինելուն զուգահեռ, յաճախ շատ անկեղծ է։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

«alikonline.ir» - Որքան էլ տարօրինակ թւայ, սակայն Բաքւի բռնապետը, լկտի լինելուն զուգահեռ, յաճախ շատ անկեղծ է։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

«Այսօրւայ (նոյեմբերի 8-ի, Խմբ.) իր բոլոր բարբաջանքներում նա, առանց որեւէ դիւանագիտական սեթեւեթանքի, մեզ շատ ուղիղ անւանում է «թշնամի», որն իբր «յաւերժ ապրելու է պարտւած ժողովրդի եւ պետութեան խարանով», իսկ Արցախի սիրտ Շուշիում իբր «այսուհետ չեն հնչելու այս հողի եւ երկնքի համար խորթ լեզւով (ծան.՝ հայերէնով) երգեր»։

Հերթական անգամ «խաղաղութեան դարաշրջանի» համար բնորոշ վիճակը նետւած է՝ կա՛մ մենք, կա՛մ ամէն ինչով բարբարոս թշնամին»,- գրել է Ոսկանեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։