Հա

Քաղաքական

11/11/2021 - 11:20

«Այս շրջափուլում Ադրբեջանը փորձելու է ստիպել Հայաստանին փոխելու իր դիրքորոշումը եւ միջանցքի տրամադրման հարցում ընդունել ադրբեջանական նախապայմանները»․ Աբրահամեան

Պաշտպանութեան նախարարութիւնը երէկ հերքեց Սեւ լճի հատւածում հայ եւ ադրբեջանցի զինծառայողների միջեւ ծեծկռտուքի ու հայ զինծառայողների շրջափակման մէջ յայտնւելու վերաբերեալ տեղեկութիւնները։

«alikonline.ir» - Պաշտպանութեան նախարարութիւնը երէկ հերքեց Սեւ լճի հատւածում հայ եւ ադրբեջանցի զինծառայողների միջեւ ծեծկռտուքի ու հայ զինծառայողների շրջափակման մէջ յայտնւելու վերաբերեալ տեղեկութիւնները։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը։

«Եթէ սա մի կողմ դնենք ու որպէս իրականութիւն ընդունենք, միւս կողմից ակնյայտ է, որ ադրբեջանցիներն այս հատւածում որոշակի ակտիւութիւն են դրսեւորում եւ փորձում են ամրանալ։

Ադրբեջանի համար ռազմավարական առաջնահերթութիւնն այս փուլում Սիւնիքն է, որի մատոյցներում ամրանալու եւ կարեւոր դիրքեր, բարձունքներ զբաղեցնելու համար մեծ ռեսուրսներ են դրւում։

ՀՀ-ից, ՌԴ-ից միջանցքի գաղափարը հերքող յայտարարութիւնները Ադրբեջանին ստիպում են մեծացնել ճնշումը։

Այս շրջափուլում Ադրբեջանը փորձելու է ստիպել Հայաստանին փոխելու իր դիրքորոշումը եւ միջանցքի տրամադրման հարցում ընդունել ադրբեջանական նախապայմանները։

Սա նշանակում է, որ ադրբեջանական ճնշումներն առաջին հերթին դրսեւորւելու են սահմանագծին, իսկ դրա վտանգաւորութիւնն առաջին հերթին կարող է արտայայտւել առաջնագծի խոցելի ուղղութիւններ ֆիքսելով եւ ձմեռային ամիսների առանձնայատկութիւնը հաշւի առնելով, նոր առաջխաղացում ապահովելու ձեւով։

Նորմալ իշխանութիւն ունեցող երկրները, նման իրավիճակներում կլոունադայի փոխարէն լուրջ միջոցառումներ կիրականացնէին անվտանգութեան աստիճանի բարձրացման ուղղութեամբ, իսկ Հայաստանի դէպքում իշխանութեան միակ անելիքը պէտք է լինի առանց ցնցումների հեռացումը։

Դա բխում է ե՛ւ երկրի, ե՛ւ իրենց շահերից։

Հայաստանի շուրջ օղակը շարունակւում է սեղմւել»,- գրել է Տիգրան Աբրահամեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։