Հա

Քաղաքական

11/11/2021 - 11:40

«Կապան-Ճակատէն ճանապարհն էլ է վտանգի տակ, գիշերը անհասկանալի իրադարձութիւն է տեղի ունեցել»․ Աննա Գրիգորեան

Ընդամէնը մէկ օրինակ. պատկերացրէք, Գորիսից դէպի Որոտան գնացող ուսուցիչը, որ ամէն առաւօտ գնում է Որոտանում դաս տալու, այդ ուսուցիչը ինչպէ՞ս է գնալու՝ այդ ԱԽՔ-ը որեւէ ձեւով կարո՞ղ է բացատրել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեանը Կառավարութեան շէնքի դիմաց՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակէտեր կառուցելու տեղեկատւութեանն ի պատասխան դիմադրութեան ակցիայի ժամանակ։

«alikonline.ir» - Ընդամէնը մէկ օրինակ. պատկերացրէք, Գորիսից դէպի Որոտան գնացող ուսուցիչը, որ ամէն առաւօտ գնում է Որոտանում դաս տալու, այդ ուսուցիչը ինչպէ՞ս է գնալու՝ այդ ԱԽՔ-ը որեւէ ձեւով կարո՞ղ է բացատրել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեանը Կառավարութեան շէնքի դիմաց՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակէտեր կառուցելու տեղեկատւութեանն ի պատասխան դիմադրութեան ակցիայի ժամանակ։

Նա ասաց, որ գիշերը 12-ից փակւել է ճանապարհը, որպէսզի նոր մաքսակէտեր տեղադրւեն. մէկ անցակէտ կար, բայց գիշերւանից փակւել է, որ նոր մաքսակէտեր տեղադրւեն։

Նա զգուշացրեց, որ Կապան-Ճակատէն ճանապարհն էլ է վտանգի տակ, որտեղ այսօր կանգնած են ադրբեջանցիները եւ անհասկանալի իրադարձութիւն է տեղի ունեցել գիշերը 12-ից յետոյ։

«Ես ԱԺ ամբիոնից է՛լ, տարբեր հարթակներից է՛լ երկու ամիս շարունակ հարց եմ հնչեցնում՝ ադրբեջանցիները շինարարական աշխատանքներ են իրականցնում՝ ի՞նչ են կառուցում, այդ կառուցածը հնարաւո՞ր է, որ մեզ համար անվտանգային խնդիրներ ստեղծի, եւ որեւէ մէկը որեւէ պատասխան չէր հնչեցնում, եւ միայն երէկ ԱԽՔ կոչւածը տեղի ունեցածից ընդամէնը ժամեր առաջ յայտարարում է, որ այնտեղ մաքսակէտ է կառուցւել, եւ դրան ի պատասխան իբր մենք էլ մեր մաքսակէտն ենք կառուցում։ Այդ ի՞նչ մաքսակէտ ենք կառուցում, մենք ո՞ւմ համար ենք կառուցում, դրանք պատկերացրե՞լ են, թէ այդ ճանապարհով անցնող մարդիկ ընդհանրապէս ի՞նչ անվտանգութիւն պէտք է ունենան»,- ասաց Աննա Գրիգորեանը։

Նա պահանջեց ասել՝ այդ ո՞ր համաձայնութեան արդիւնքում է եղել։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։