Հա

Քաղաքական

11/11/2021 - 11:45

«Յուսամ հասկացաք, թէ Առուշ Առուշանեանն ինչո՞ւ է կալանաւորւած». Սոֆիա Յովսէփեան

«Իմ քայլը» խմբակցութեան նախկին պատգամաւոր Սոֆիա Յովսէփեանը, արձագանգելով Գորիս-Կապան ճանապարհահատւածում Ադրբեջանի կողմից մաքսակէտերի տեղադրմանը, «Ֆէյսբուք»-ում գրառում է արել:

«alikonline.ir» - «Իմ քայլը» խմբակցութեան նախկին պատգամաւոր Սոֆիա Յովսէփեանը, արձագանգելով Գորիս-Կապան ճանապարհահատւածում Ադրբեջանի կողմից մաքսակէտերի տեղադրմանը, «Ֆէյսբուք»-ում գրառում է արել:

Նա, մասնաւորապէս, նշել է.

«Յուսամ հասկացաք, թէ Առուշ Առուշանեանն ինչո՞ւ է կալանաւորւած։

Չէ՜, հեքիաթ չպատմէք, թէ սոցիալական աջակցութիւն է ցուցաբերել քաղաքացիներին, որն ընտրակաշառք է համարւել, բա Գիւմրու ընտրութեան կաշառքը դարձաւ նոր պաշտօն, ոչ թէ ձերբակալութիւն...

Երէկ էլ Բերդի համայնքապետին են կալանաւորել՝ ապօրինի շինարարութեան համար։  Ամբողջ երկիրը թուրքի ձեռը տւեցին ու դա օրինական է...

Կալանաւորող չկայ, մարդիկ էլ համաձայն են, կեղծ բարեպաշտ են ...»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։