Հա

Քաղաքական

11/11/2021 - 11:50

«ՀՀ բարձրաստիճան պաշտօնեաներն իրենց յայտարարութիւններով լեգիտիմացնում են ադրբեջանցիների ներկայութիւնն ու արարքները». ՄԻՊ

Մեր զինւորներին պատերազմի ընթացքում դաժան խոշտանգումների են ենթարկել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայութեան ներկայացուցիչները, որ ստացւում է՝ պէտք է Գորիս-Կապան ճանապարհին իրականացնեն սահմանային վերահսկողութիւն: Խօսքը, մասնաւորապէս, վերաբերում է Կովսականում 2020թ. հոկտեմբերի վայրագութիւններին: 

«alikonline.ir» - Մեր զինւորներին պատերազմի ընթացքում դաժան խոշտանգումների են ենթարկել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայութեան ներկայացուցիչները, որ ստացւում է՝ պէտք է Գորիս-Կապան ճանապարհին իրականացնեն սահմանային վերահսկողութիւն: Խօսքը, մասնաւորապէս, վերաբերում է Կովսականում 2020թ. հոկտեմբերի վայրագութիւններին: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյեանը:

«ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի վերջերս հրապարակած զեկոյցը փաստերով մանրամասն ցոյց է տալիս, որ նրանք խոշտանգել են մարդկանց, ապօրինաբար կեանքից զրկել են, յետոյ կապել են մեքենաներից ու քաշ տւել: Այդ ամէնը լուսանկարել ու տեսանկարահանել են ու յետոյ էլ բաց դէմքերով (վստահ լինելով, որ չեն պատժւելու), երգ ու պարով իրենց «յաղթանակը» նշել են Կովսականի Թաթուլ Կրպէեանի անւան դպրոցում:

ՀՀ այն բարձրաստիճան պաշտօնեաները, որոնք իրենց յայտարարութիւններով լեգիտիմացնում են նրանց ներկայութիւնն ու արարքները, նրանց հեռացնելու ուղղութեամբ քայլեր ձեռնարկելու փոխարէն, տեղեա՞կ են, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայութեան այդ ներկայացուցիչներից որեւէ մէկը պատասխանատւութեան չի ենթարկւել:

Այս պայմաններում ինչպէ՞ս են պատրաստւում երաշխաւորել Գորիս-Կապան ճանապարհով երթեւեկող ՀՀ բնակիչների իրաւունքներն ու անվտանգութիւնը:

Եւս մէկ անգամ ուզում եմ յստակ նշել, որ խաղաղութիւնը մեզ համար բարձրագոյն արժէք է, բայց որեւէ պարագայում չի կարելի մարդկանց իրաւունքները դնել զանգւածային խախտումների իրական վտանգների առաջ՝ այն էլ առանց երաշխիքների:

Կովսականի դէպքին վերաբերող փաստերը մանրամասն շարադրւած են իմ զեկոյցում․ առաջարկում եմ մանրամասն ուսումնասիրել»,- գրել է ՄԻՊ-ը։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։