Հա

Քաղաքական

11/11/2021 - 11:55

«Մօտենալու են Երեւանին՝ սթափւէք». Իգոր Սարգսեան

Զիջում էք մեր հայրենիքը, մեր ճանապարհները, մեր բարձունքները, մեր գիւղերը, մօտենալու են Երեւանին՝ սթափւէք, մենք արդէն բաւականին կորցրել ենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսեանը Կառավարութեան շէնքի դիմաց՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակէտեր կառուցելու տեղեկատւութեանն ի պատասխան դիմադրութեան ակցիայի ժամանակ։

«alikonline.ir» - Զիջում էք մեր հայրենիքը, մեր ճանապարհները, մեր բարձունքները, մեր գիւղերը, մօտենալու են Երեւանին՝ սթափւէք, մենք արդէն բաւականին կորցրել ենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսեանը Կառավարութեան շէնքի դիմաց՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակէտեր կառուցելու տեղեկատւութեանն ի պատասխան դիմադրութեան ակցիայի ժամանակ։

«Այս ապիկար, դաւաճան իշխանութիւնները ոչնչացրեցին մեր սերունդը՝ 5000, 7000, 15000 վիրաւորներով եւ զոհերով՝ ոչնչացրեցին, եւ ահա տալիս են կամաց-կամաց, թուփ առ թուփ տալիս են մեր հայրենիքը, սթափւէ՛ք, վաղն այս ուղտը չոքելու է ձեր դուռը, իւրաքանչիւրի դուռը»,- ասաց նա։

Հիմա պէտք է կանգնել ոտքի, դիմադրել, կոչ արեց Իգոր Սարգսեանը, թոյլ չտալ, որպէսզի մեր ճանապարհները, մայրուղիները տան թուրքին։

«Սրանք մեզ խեղդելու են հէնց մեր տան մէջ, սթափւէ՛ք, ժողովուրդ, մի՞թէ կարելի է հանդուրժել, գլուխը կզացնել այս ապիկարի առաջ։ Ո՞ւմ էք պաշտպանում զինւորնե՛ր, ոստիկաննե՛ր, սթափւէ՛ք, չէ՞ որ դուք էլ ձեր տան մէջ համաձայն չէք, սթափւէ՛ք, գալիս էք երկու կոպեկ փողի համար այստեղ կանգնում էք, պաշտպանում դաւաճան թշնամուն, ով մեր ներսից մեր տունը ծախում է»,- ասաց Իգոր Սարգսեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։