Հա

Քաղաքական

11/11/2021 - 12:30

«ԱԽՔ-ի յայտարարութիւնից պարզ է, որ Գորիս-Կապան մայրուղին վերջնականապէս նւիրել են Ադրբեջանին». Էլինար Վարդանեան

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Էլինար Վարդանեանը ֆէյսբուքեան էջում գրում է.

«alikonline.ir» - ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Էլինար Վարդանեանը ֆէյսբուքեան էջում գրում է.

«Մենք ապրում ենք ծուռ հայելիների թագաւորութիւնում.

1. ԱԽՔ-ի յայտարարութիւնից պարզ է, որ Գորիս-Կապան մայրուղին վերջնականապէս նւիրել են Ադրբեջանին, եւ որ վերջինս այդ հատւածում կիրականացնի սահմանային եւ մաքսային հսկողութեան գործառոյթ, այսինքն՝ մաքսակէտեր կը տեղադրի: Բայց արի ու տես, որ ԱԽՔ-ը խրոխտ յայտարարում է, որ հայկական կողմը եւս համապատասխան քայլեր կը ձեռնարկի, այսինքն ճանապարհի այդ հատւածում եւս կը տեղադրի մաքսային եւ սահմանային հսկողութեան գործառոյթներ իրականացնող կէտեր։

Ալիեւը, մեր երկրում մաքսակէտ տեղադրելով, հերթական անգամ բզկտում է մեր երկիրը, իսկ թէ ում համար է ԱԽՔ-ը մաքսակէտ տեղադրում, երեւի ինքն աւելի լաւ կիմանայ։ Մի հատ մաքսակէտ էլ Սայեաթ-Նովա-Աբովեան խաչմերուկում դրէք, նոյնքան «նպատակային», եւ միգուցէ աւելի յուժկու կը լինի, կամ ինչպէս ԱԽՔ-ն է ասում, համապատասխան քայլ կը լինի։

2. Ի պատասխան հոկտեմբերի 8-ի հանրահաւաքին Ռ. Քոչարեանի հնչեցրած այն մտքի, որ 44-օրւայ ընթացքում մենք մենակ ենք մնացել պատերազմի ժամանակ, դիւանագիտական լիարժէք ձախողում է եղել եւ ոչ մի երկիր չի դատապարտել պատերազմ սկսող պետութեանը, կառավարութեյան աշխատակազմի ղեկավարի պաշտօնը նախկինում զբաղեցնողը երէկ հակադարձել է, որ դատապարտող եղել է, օրինակ՝ Կիպրոսը։ ԱԺ-ում արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահի պաշտօն զբաղեցնողն իսկապէ՞ս հաւատում է, որ Կիպրոսն այն համաշխարհային խաղացողն է, որի դատապարտել կամ չդատապարտելը որոշիչ էր լինելու պատերազմի համար։

Արտաքին յարաբերութիւնները դիջէյութիւնից մի փոքր բարդ են, որպէսզի պարզ լինի, որ Քոչարեանի ասածը վերաբերում էր առանցքային դերակատարում ունեցող պետութիւններին։ Նրանց չդատապարտելու գինը հազարաւոր երիտասարդների կեանքն էր»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։