Հա

Քաղաքական

11/11/2021 - 12:40

«Նոր Հայաստան, նոր մաքսակէտեր». Վահէ Յովհաննիսեան

«Այլընտրանքային նախագաեր» խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանն իր յօդւածում գրում է.

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագաեր» խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանն իր յօդւածում գրում է.

«2018-ին հայկական թալիբանը, գալով իշխանութեան, խոստացաւ կառուցել «Նոր Հայաստան»։ Այս մարդիկ իրենց խոստումը քայլ առ քայլ կատարում են։ Մէկ միլիմետր չեն շեղւում իրենց նպատակից։

Երէկւանից Գորիս-Կապան ճանապարհին պէտք է տեղադրւէն ադրբեջանական մաքսակէտեր։ Իրօք, սա Նոր Հայաստան է, որտեղ արդէն շատ քիչ բան է մնացել առաջւանը։

2018-ից ի վեր փոխւել է.

- Հայաստանի տարածքը

- Բնակչութեան թիւը (աննկարագրելի ծաւալի մարդկային կորուստներ)

- Պետութեան կշիռը

- Պետութեան նպատակները, հեռանկարը, ազգային երազանքները

- Անվտանգութեան համակարգը

- Արցախի կարգավիճակը

Պետական ինստիտուտների եւ պետական մտածողութեան փոխարէն գործում է միայն մէկ օրէնք՝ «Նիկոլի շարիաթը», որի առանցքն է պատասխանատւութիւնը իր վրայից գցելու հիպերգաղափարը։

Արդեօ՞ք մենակ է Նիկոլը. իհարկէ՝ ոչ։ Նրա օգտին քւէարկած 680 հազար հայ երէկ Ադրբեջանի հետ համատեղ մաքսատուն դրեց Հայաստանի երկու քաղաքներն իրար կապող ճանապարհին։

Արդեօ՞ք Հ1-ի ներկայացուցիչը բարձրաձայն կը հարցնի՝ պարոն վարչապետ, բա որ երկու օր առաջ մեծ հարցազրոյց էիր տալիս, ինչո՞ւ չասացիր, որ ամսի 10-ից հայկական քաղաքների միջեւ մաքսատուն են դնելու։

Արդեօ՞ք դատաիրաւական համակարգը այս երեք տարում փորձել է կասեցնել նրան եւ ասել՝ պատւէրով քրէական գործ չեմ յարուցի։

Երկրի հրամկազմը ստորագրեց «Գործող իշխանութիւնների անարդիւնաւէտ կառավարումը եւ արտաքին քաղաքականութիւնում ցուցաբերած սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին» ձեւակերպման տակ, բայց հայ հասարակութեանը դարձեալ տեղ չհասաւ ուղերձը։ Արտգործնախարարութիւնը ողջ կազմով հրաժարական տւեց՝ խօսելով սպասւող վտանգաւոր փաստաթղթերի մասին. մարդիկ յաջորդ օրը մոռացան եւ անցան ամենօրեայ գործերին։

Գորիս-Կապանի վրայ մաքսատունը նոր իրողութիւն է, վստահաբար՝ առաջիկայում լինելու են այլ նոր իրողութիւններ. ունե՞նք, արդեօք, մենք որեւէ ինստիտուտ՝ քաղաքական, պետական, քաղաքացիական, որտեղ հնարաւոր է գրագէտ եւ սառը քննարկել այդ նոր իրողութիւնները եւ մշակել անհրաժեշտ քայլերը։

- Կարձագանգի՞ արդեօք նախագահը, կը դիմի՞ ժողովրդին

- Կը լինի՞ արդեօք Անվտանգութեան խորհրդի նիստ, որտեղ գոնէ մէկը չի լռի

- Ընդդիմութիւնն արդեօ՞ք իր որոշումներ կայացնող ֆորմատներում քննարկումներ կը սկսի ու գրագէտ ձեւակերպումներով կը ներկայանայ հասարակութեանը։

- Եթերից կը լինի՞ արդեօք հաւասարակշիռ խօսք եւ հանրութեան հետ ճիշտ հաղորդակցութիւն, թէ՞ էլի նոյն յոգնեցրած ձեւակերպումների ցանկը։

- Վերջապէս կը լինե՞ն արդեօք հրաժարականներ։ Գոնէ մէկը կը տա՞յ հրաժարական՝ համաձայն չլինելով գործող իշխանութեան քաղաքականութեանը։

Այս նոյեմբերի 9-ից պէտք է սկսւի «Նոր Հայաստանի» էջի փակումը։ Սա պէտք է լինի հանրային լայն ընդգրկւածութեամբ պրոցես։ Մոտիւացւած հասարակութիւնը կարող է տեսանելի ժամկէտներում լուծել այս խնդիրը։ Պէտք է պարզապէս մարդկանց ներկայացնել յաջորդ փուլի՝ արժանապատիւ, սոլիդ, արդար Հայաստանի տեսլականը՝ իր խաղի կանոններով։ Մեր խնդիրը՝ մոտիւացնել հասարակութեանը, քանի որ մշտապէս զօրքով շրջապատւած այսօրւայ «բունկեր-իշխանութեանը» հեռացնել կարող է միայն մոտիւացւած, իրեն առաջարկւող հեռանկարը պարզ պատկերացնող  եւ իր արածի կարեւորութիւնը գիտակցող հասարակութիւնը»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։