Հա

Քաղաքական

11/11/2021 - 14:30

«Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

Սիրելի հայրենակիցներ,

Պարտութեան խորհրդանիշ իշխանութիւնը հերթական պայմանաւորւած զիջումն արեց․ Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանն այլեւս ամբողջութեամբ վերցրել է իր վերահսկողութեան տակ: Կապիտուլեանտը յայտարարում էր՝ այդ ճանապարհով միշտ ազատ տեղաշարժւելու ենք: Հանրութեանը խաբում էր հերթական անգամ: Հիմա յայտարարում է այլընտրանքային ճանապարհի մասին:

Սիրելի հայրենակիցներ,

Պարտութեան խորհրդանիշ իշխանութիւնը հերթական պայմանաւորւած զիջումն արեց․ Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանն այլեւս ամբողջութեամբ վերցրել է իր վերահսկողութեան տակ: Կապիտուլեանտը յայտարարում էր՝ այդ ճանապարհով միշտ ազատ տեղաշարժւելու ենք: Հանրութեանը խաբում էր հերթական անգամ: Հիմա յայտարարում է այլընտրանքային ճանապարհի մասին:

Քանի դեռ այս վարչախումբը իշխանութեան է, նման խայտառակ զիջումները սպասելի են ամէն օր: Վարչապետի պաշտօնը զբաղեցնողն այլեւս ոչինչ չի որոշում: Նրա փոխարէն որոշումներ կայացնում է Ադրբեջանը: Հայաստանի սուվերեն տարածքում հակառակորդը ոչ միայն ֆիզիկապէս է ներկայ, այլ նաեւ տեղադրում է մաքսային ու սահմանային հսկողութեան կէտեր: Այս իշխանութիւնն անկարող է, չի դիմադրելու Ադրբեջանին:

Բայց մենք չենք համակերպւելու:

Փաստօրէն, տարածաշրջանում խաղաղութեան դարաշրջան բացելու՝ վարչախմբի օրակարգը նշանակում է Հայաստանի ինքնիշխանութեան կորուստ: Կատարւածը ուղղակի սպառնալիք է՝ Սիւնիքի մարզի մեր հայրենակիցների անվտանգութեան, Հայաստանի պաշտպանունակութեան առումով: Սա նաեւ տնտեսական լուրջ եւ անկառավարելի ռիսկեր է բովանդակում:

Սիրելի հայրենակիցներ, ստեղծւած աղէտալի վիճակի այլընտրանքը պատերազմը չէ, ինչպէս փորձում են ներկայացնել: Այլընտրանքը արժանապատիւ խաղաղութիւնն է, ազգային-պետական շահը պաշտպանող նոր իշխանութեան ձեւաւորումը: Մենք սկզբնաւորել ենք համազգային դիմադրութիւն իշխանութեան կործանարար քաղաքականութեան դէմ: Այսօրւայ խնդիրը դիմադրութեան հզօրացումն է, ամենօրեայ աշխատանքն ու շարունակական ակցիաները: Մենք ճնշումների, ուժային կառոյցների բռնարարքների դէմ չենք ընկճւելու, գնալու ենք մինչեւ վերջ: Սիւնիքը չի զիջւելու, Արցախը չի հայաթափւելու, Հայաստանը չի թուրքացւելու։

Հայաստանը լինելու է ինքնիշխան պետութիւն, հայ մարդը դարձեալ ապրելու է արդար, ուժեղ երկրում։

 

«Հայաստան» դաշինք

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։