Հա

Քաղաքական

12/11/2021 - 08:15

«Այս իշխանութիւնները շուտով ադրբեջանցիներին «էստի համեցէք» են անելու». Արթուր Խաչատրեան

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրեանն իր ելոյթում նշեց, որ սա ժողովրդի թիկունքում հերթական գործարքն է Ադրբեջանի հետ:

 

«alikonline.ir» - Երէկ, ԱԺ ՄԻ պաշտպանութեան եւ հանրային հարցերի յանձնաժողովը հրատապ նիստ է հրաւիրել՝ Գորիս-Կապան աւտոճանապարհին ադրբեջանական մաքսային հենակէտեր տեղադրելու փաստի կապակցութեամբ։ Տեղեկացնում է Yerkir.am-ը

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրեանն իր ելոյթում նշեց, որ սա ժողովրդի թիկունքում հերթական գործարքն է Ադրբեջանի հետ:

«Այս ամէնը համաձայնեցւած է եղել Ադրբեջանի իշխանութիւնների հետ. պատահական չէ, որ հէնց այդ ժամանակ յայտարարւեց, որ Տաթեւ-Աղւանի ճանապարհն ասֆալտապատւած է: Կառավարութիւնը հիմա փորձում է կաղամբը որպէս միրգ ներկայացնել: Այդ ճանապարհն էքստրեմալ ճանապարհ է, ես չեմ պատկերացնում, թէ ինչպէս պէտք է այդ ճանապարհով բեռներ տեղափոխւեն»,- ասաց պատգամաւորը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։