Հա

Քաղաքական

12/11/2021 - 08:25

Կապանի օդանաւակայանը՝ ադրբեջանցու հասարակ աւտոմատի տակ. ի՞նչ է զիջւելու Ադրբեջանին՝ թռիչքների դիմաց

Գորիս-Կապան միջպետական ճանապարհն ամբողջութեամբ թշնամուն տալուց, դրանից բխող բոլոր վտանգներից մարդկանց ուշադրութիւնը շեղելու համար` «պատահական զուգադիպութեամբ» հէնց այսօր (նոյ. 11 - Խմբ.) յայտարարեցին յունւարի 20-ից Երեւան-Կապան-Երեւան կանոնաւոր չւերթների բացման մասին (շաբաթը երկու անգամ), կառավարութիւնն էլ այսօր (նոյ. 11 - Խմբ.) Կապանի «Սիւնիք» օդանաւակայանին յատկացրեց մօտ 50 մլն դրամ։ 

ԱԼՒԻՆԱ ԱՂԱԲԱԲԵԱՆ

ԵՊՀ Ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնի ղեկավար, դասախօս

 

Գորիս-Կապան միջպետական ճանապարհն ամբողջութեամբ թշնամուն տալուց, դրանից բխող բոլոր վտանգներից մարդկանց ուշադրութիւնը շեղելու համար` «պատահական զուգադիպութեամբ» հէնց այսօր (նոյ. 11 - Խմբ.) յայտարարեցին յունւարի 20-ից Երեւան-Կապան-Երեւան կանոնաւոր չւերթների բացման մասին (շաբաթը երկու անգամ), կառավարութիւնն էլ այսօր (նոյ. 11 - Խմբ.) Կապանի «Սիւնիք» օդանաւակայանին յատկացրեց մօտ 50 մլն դրամ։ 

Այս տեսանիւթը հրապարակւել է ադրբեջանցի օգտատիրոջ կողմից, նկարահանւել է Կապանի օդանաւակայանից ընդամէնը մետրեր հեռաւորութեան վրայ գտնւող իրենց դիրքերից։ Տեսանիւթում պարզ երեւում են թէ օդանաւակայանը, թէ թռիչքուղին։

Կալաշնիկովի սովորական եւ ձեւափոխւած աւտոմատների (АК-74, АКМ) կրակի մահացու հեռաւորութիւնը 1500 մետր է։ Ասել է, թէ ցանկացած ադրբեջանցի իր ձեռքի հասարակ աւտոմատով ցանկացած պահի կարող է խփել մեր ինքնաթիռը։

Հարց 1 - ո՞վ եւ ինչպէ՞ս է ապահովելու Երեւան-Կապան-Երեւան թռիչքների անվտանգութիւնը։ 

 

 

Հարց 2 - Իւրաքանչիւր անվտանգ թռիչքի դիմաց ի՞նչ է զիջւելու Ադրբեջանին։ 

 

Հարց 3 - Խփւած ինքնաթիռի եւ մեր սպանւած քաղաքացիների համար Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկելու մեխանիզմ կա՞յ (եթէ իհարկէ համարձակութիւնը բաւարարի Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկելու մասին խօսել անգամ)։

 

Yerkir.am

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։