Հա

Քաղաքական

14/11/2021 - 12:45

«Այս մարդիկ իրենց այնպիսի վիճակի մէջ են դրել, որ ալիեւեան իշխանութիւնն ամէն Աստծոյ օր ոտքերը սրբում է իրենց վրայ»․ Ռազմական փորձագէտ

«Ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը ստորագրելուց անմիջապէս յետոյ խախտել է այդ յայտարարութեան պայմանները եւ շարունակում է խախտել։ Վերջին սանձարձակ ու լկտի խախտումը տեղի ունեցաւ նոյեմբերի 8-ին՝ Շուշիի մօտակայքում, երբ սպանեց հայ քաղաքացիական անձի։ Այսինքն՝ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում իր ստանձնած պարտաւորութիւնները, այլեւ հետեւողականօրէն դրանք խախտում է»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց Դաւիթ Ջամալեանը։

«alikonline.ir» - 2020 թւականին Արցախի 44-օրեայ պատերազմից յետոյ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից անցել է մէկ տարի, սակայն ադրբեջանական կողմը պատշաճ չի իրականացնում ստանձնած պարտաւորութիւնները։

Ռազմական փորձագէտ Դաւիթ Ջամալեանի խօսքով՝ ադրբեջանական կողմը Ռուաստանի պարտադրանքով մինչ օրս վերադարձրել է միայն հայ ռազմագերիների մի մասին, եւ դեռ պարզ էլ չէ, թէ քանի հայ ռազմագերի է պահւում Ադրբեջանում։

«Ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը ստորագրելուց անմիջապէս յետոյ խախտել է այդ յայտարարութեան պայմանները եւ շարունակում է խախտել։ Վերջին սանձարձակ ու լկտի խախտումը տեղի ունեցաւ նոյեմբերի 8-ին՝ Շուշիի մօտակայքում, երբ սպանեց հայ քաղաքացիական անձի։ Այսինքն՝ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում իր ստանձնած պարտաւորութիւնները, այլեւ հետեւողականօրէն դրանք խախտում է»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց Դաւիթ Ջամալեանը։

Միաժամանակ նա նկատեց՝ այդ կապիտուլեացիայի տակ չկայ Արցախի՝ որպէս առանձին սուբիեկտի ստորագրութիւնը, հետեւաբար՝ այդ համատեքստում շատ կարեւոր է ընդգծել Արցախի սուբիեկտայնութեան հանգամանքը։ Այսինքն՝ Արցախի Հանրապետութիւնը բոլոր իրաւաքաղաքական հիմքերն ունի ոչ միայն դուրս գալու այդ ստոր գործարքի դէմ, այլեւ իր տարածքին ու ազատութեանը տէր կանգնի։

Ռազմական փորձագէտը վստահ է, որ որոշ ժամանակ անց Հայաստանի ու Արցախի դաշնակիցների հետ աշխատելու պարագայում, սեփական իրաւունքներին տէր կանգնելու գործընթացները կընթանան մեծ թափով։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի յայտարարած «խաղաղութեան դարաշրջանին», Դաւիթ Ջամալեանն ասաց.

«Սա նիկոլական խունտայի ամենամեծ դաւադրութիւնն է հայոց պետականութեան եւ հայ ժողովրդի դէմ։ Սա բոլոր առումներով սնանկ թեւ է «խաղաղութեան դարաշրջան» յայտարարելու ֆոնին, թշնամին խաղաղ բնակիչներին ու քաղաքացիական անձանց կրակելով սպանում է, բայց սրանք շարունակում են խօսել «խաղաղութեան դարաշրջանի» մասին։ Այս մարդիկ իրենց դրել են մի այնպիսի վիճակի մէջ, որ ալիեւեան իշխանութիւնն ամէն Աստծոյ օր ոտքերը սրբում է իրենց վրայ, եւ այս ֆոնին խօսել «խաղաղութեան դարաշրջանի» մասին, նշանակում է ծաղրել, արհամարհել, ձեռ առնել հայաստանեան հանրութեանը։ Չկայ ու չի կարող լինել «խաղաղութեան դարաշրջան», եթէ կապիտուլեացիա ես ստորագրել եւ վաղուց արդեն գտնւում ես ստորաքարշ վիճակում»,- յաւելեց Դ. Ջամալեանը։

Ըստ նրա, այն պայմանները, որոնք ըստ էութեան պէտք է բաւարարի Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը, վրայ է հասնելու թրքացման, ՀՀ ինքնիշխանութեան լիարժէք կորստի, երկրի հայաթափման ժամանակաշրջանը։ Այդ ամէնն արւելու է տնտեսական էքսպանսիայի տեսքով, ստրատեգիական բոլոր ոլորտներում թուրքական ներկայութեան աւելի ու աւելի յարաճուն ներգրաւմամբ է արւելու։

«Այս ճանապարհով գնալուց յետոյ 10-15 տարի յետոյ մենք մեր երկրում դառնալու ենք առնւազն փոքրամասնութիւն։ Այս թրքահպատակների ակտիւ գործունեութեան արդիւնքում երկիրը դարձել է կախեալ պետութիւն, որը երբեւէ չի եղել։ Եթէ այսպէս շարունակեն, եւ ՀՀ իշխանութիւնը ՌԴ-ի դէմ խնդիր է դնելու, որպէսզի իր ռազմաբազանները հանի Հայաստանից, քանի որ «խաղաղութեան դարաշրջան» են բացելու, նշելով, որ Թուրքիայից ու Ադրբեջանից որեւէ վտանգ չի սպառնում։ Ամբողջ հեռանկարը գալիս-յանգում է այս պատկերին։

Կրկնում եմ՝ «խաղաղութեան դարաշարջանը» մեծագոյն կեղծիք է, եւ պէտք է դրան դիմադրել եւ պէտք է հասկանալ, որ կայ դիմադրութեան ռեսուրս։ Այդ դարաշրջանը կարող է վրայ հասնել միայն այն դէպքում, երբ մենք մեր տեղն ու դերը վերականգնենք տարածաշրջանում։ «Խաղաղութեան դարաշրջան» բացելու մենաշնորհը մեծ ուժերի գործն է, այլ ոչ թէ ամէն օր թուրքի ոտքերի տակ փռւած հարճի կարգավիճակում յայտնւած իշխանավորների։ Հիմա տեսէք, բրիտանական կողմը շատ հետաքրքիր ժեստ է անում մեզ կապիտուլեացիայի 1-ամեակին։ Բրիտանական պառլամենտը բանաձեւ է ընդունել Հայոց Ցեղասպանութեան ճանաչելու վերաբերեալ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Շարունակելով միտքը, Դաւիթ Ջամալեանն ընդգծեց, որ այստեղ խնդրի էութիւնը շատ յստակ է՝ բրիտանաթուրքական տանդեմը, այն ուժերը, որոնք գծագրել, սանձազերծել ու աւարտին են հասցրել Արցախում հայրենազրկման գործընթացը, հասկանում են, որ ՀՀ-ում այս իշխանութեան հիմքերն այնքան խախուտ են, որ նրանց օրերն ու շաբաթներն արդէն հաշււած են։ Նաեւ շատ լաւ հասկանում են, որ երբ խորտակւի «նիկոլական պրոյեկտը», եւ ՀՀ-ում առաջ գան պետականամէտ, ազգային ուժեր, որը բնականոն ու դաշնակցային յարաբերութիւնները վերականգնելու է Ռուսաստանի հետ, բարեկամ Իրանի հետ։ Եւ որպէսզի այդ հեռանկարը կանխեն, այսպէս ասած՝ ցանկանում են «քաղցրաբլիթ» մատուցել։

 

Զւարթ Խաչատրեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։