Հա

Քաղաքական

15/11/2021 - 12:55

«Սիւնիքում ճնշումները գործադրւում են դէպի Նախիջեւան միջանցք ստանալու համար». Սէյրան Օհանեան

Հայ-ադրբեջանական սահմանի արեւելեան ուղղութեամբ կատարւող իրադարձութիւններն ադրբեջանական կողմի ճնշումների շարունակութիւնն է, նրանք նպատակ ունեն դէպի Նախիջեւան միջանցք ստանալ։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանը։

«alikonline.ir» - Հայ-ադրբեջանական սահմանի արեւելեան ուղղութեամբ կատարւող իրադարձութիւններն ադրբեջանական կողմի ճնշումների շարունակութիւնն է, նրանք նպատակ ունեն դէպի Նախիջեւան միջանցք ստանալ։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանը։

«Այս ամէնը շարունակութիւնն է այն ճնշումների, որն այսօր ադրբեջանական կողմը եւ թուրք-ադրբեջանական տանդեմն իրականացնում են ՀՀ-ի նկատմամբ՝ փորձելով ներխուժել եւ իրենց համար յարմար պայմաններ ստեղծել դէպի Նախիջեւան միջանցք ստեղծելու համար»,- նշեց Օհանեանը։

Նրա խօսքով՝ պատճառը ՀՀ պարտւած իշխանութիւններն են, որոնք ոչ մի միջոց չեն ձեռնարկում հայի արժանապատւութիւնը պահպանելու համար։

Հարցին, արդեօք տեղեկութիւն ունի հայկական կողմի 1-2 կմ յետ քաշւելու վերաբերեալ, նա նշեց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում։

Օհանեանը կարծում է, որ այժմ գործողութիւնները կատարւում են Սյունիքի մարզի Իշխանասարից դէպի ձախ ընկած հատւածում, դէպի Ջերմուկ։

Յիշեցնենք, որ երէկ` նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արեւելեան ուղղութեամբ։ Սկսւել է ինտենսիւ փոխհրաձգութիւն։ Պաշտպանութեան նախարարութիւնից վստահեցրել են, որ հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքաւորւել այդ տարածքում։ Իրադրութիւնը դեռեւս շարունակում է լարւած մնալ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։