Հա

Քաղաքական

15/11/2021 - 13:55

Սուրէն Պապիկեանը նշանակւել է ՀՀ պաշտպանութեան նախարար

ՀՀ փոխվարչապետ Սուրէն Պապիկեանն ազատւել է զբաղեցրած պաշտօնից. այս մասին հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը։

«alikonline.ir» - ՀՀ փոխվարչապետ Սուրէն Պապիկեանն ազատւել է զբաղեցրած պաշտօնից. այս մասին հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը։ Տեղեկացնում է Yerkir.am-ը:

Նախագահի մէկ այլ հրամանագրով՝ Սուրէն Պապիկեանը նշանակւել է ՀՀ պաշտպանութեան նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկութիւնը` համաձայն Սահմանադրութեան 131-րդ յօդւածի, ինչպէս նաեւ «Կառավարութեան կառուցւածքի եւ գործունէութեան մասին» օրէնքի 5-րդ յօդւածի 1-ին մասի.

Սուրէն Պապիկեանին նշանակել պաշտպանութեան նախարար»,- ասւում է հրամանագրում։

Պապիկեանը 2021 թ. օգոստոսի 2-ին էր Հայաստանի Հանրապետութեան նախագահի հրամանագրով նշանակւել փոխվարչապետի պաշտօնում։

 

Յարակից լուրեր

  • ՀՀ պաշտպանութեան նախարարն ընդունել է Իրանի դեսպանին
    ՀՀ պաշտպանութեան նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

    Մարտի 15-ին ՀՀ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանն ընդունել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: 

  • Արտակ Դաւթեանի պաշտօնավարման օրերը հաշւած են. փոխարինողների անուններ են շրջանառւում
    Արտակ Դաւթեանի պաշտօնավարման օրերը հաշւած են. փոխարինողների անուններ են շրջանառւում

    «Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ տեղեկութիւնների, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դաւթեանի պաշտօնավարման օրերը հաշւած են, առաջիկայում նա պաշտօնանկ կարւի։ Անգամ հաւանական փոխարինողների անուններ են շրջանառւում, ընդհուպ անհաւանական թեկնածութիւնների մասին է խօսւում։ Անգամ մի գեներալի, որը թէեւ իշխանութիւնների կատաղի քննադատներից է՝ գոնէ պատերազմից յետոյ, սակայն վերջերս դրական արտայայտւեց Սուրէն Պապիկեանի նշանակման վերաբերեալ։

  • ՀՀ-ն Փաշինեանի հակառուսական նոր արկածախնդրութեան սեմին
    ՀՀ-ն Փաշինեանի հակառուսական նոր արկածախնդրութեան սեմին

    Արշակ Կարապետեանի փոխարէն Սուրէն Պապիկեանին պաշտպանութեան նախարար նշանակելը բոլորովին կապ չունի սահմանների անվտանգութեան ամրացման կամ ադրբեջանցիներին դուրս քշելու՝ գոյութիւն չունեցող նպատակների հետ: Պարզ տրամաբանութիւնը յուշում է, որ, եթէ իսկապէս Արշակ Կարապետեանին պաշտօնից ազատել են ադրբեջանական ներխուժմանը հակազդել չկարողանալու համար, ապա պէտք է, որ Կարապետեանին փոխարինէր կարծր դիրքորոշումներով յայտնի եւ չափազանց փորձառու մի զինւորական, որը հաշւած ժամերի ընթացքում կը շտկէր իրավիճակը:

  • Դեսպան Զոհուրին հանդիպել է ՀՀ փոխվարչապետի հետ
    Դեսպան Զոհուրին հանդիպել է ՀՀ փոխվարչապետի հետ

    Երէկ՝ սեպտեմբերի 29-ին, ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Սուրէն Պապիկեանի հետ:

  • «Նիկոլի պաշտպանութեան նախարարները». 7or.am
    «Նիկոլի պաշտպանութեան նախարարները». 7or.am

    2018-ից յետոյ Հայաստանն ունեցել է ոչ թէ պաշտպանութեան նախարարներ, այլ Նիկոլի՛ պաշտպանութեան նախարարներ։ Նրանք պաշտպանել են ոչ թէ մեր երկրի սահմաններն ու ապահովել բանակի մարտունակությունը, այլ ծառայել Նիկոլին ու սպասարկել նրա փիառը, քաղաքական շահերը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։