Print this page
15/11/2021 - 13:55

Սուրէն Պապիկեանը նշանակւել է ՀՀ պաշտպանութեան նախարար

ՀՀ փոխվարչապետ Սուրէն Պապիկեանն ազատւել է զբաղեցրած պաշտօնից. այս մասին հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը։

«alikonline.ir» - ՀՀ փոխվարչապետ Սուրէն Պապիկեանն ազատւել է զբաղեցրած պաշտօնից. այս մասին հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը։ Տեղեկացնում է Yerkir.am-ը:

Նախագահի մէկ այլ հրամանագրով՝ Սուրէն Պապիկեանը նշանակւել է ՀՀ պաշտպանութեան նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկութիւնը` համաձայն Սահմանադրութեան 131-րդ յօդւածի, ինչպէս նաեւ «Կառավարութեան կառուցւածքի եւ գործունէութեան մասին» օրէնքի 5-րդ յօդւածի 1-ին մասի.

Սուրէն Պապիկեանին նշանակել պաշտպանութեան նախարար»,- ասւում է հրամանագրում։

Պապիկեանը 2021 թ. օգոստոսի 2-ին էր Հայաստանի Հանրապետութեան նախագահի հրամանագրով նշանակւել փոխվարչապետի պաշտօնում։

 

Յարակից լուրեր