Հա

Քաղաքական

15/11/2021 - 14:20

ԳՇ պետ Արտակ Դաւթեանին մեղադրանք է առաջադրւել

Hraparak.am-ի տեղեկութիւններով՝ անցած շաբաթ օրը ՀՀ ԶՈՒ Գլխաւոր շտաբ պետ Արտակ Դաւթեանին մեղադրանք են առաջադրել «անորակ հրթիռների» գործով, սակայն խափանման միջոց չի ընտրւել։

«alikonline.ir» - Hraparak.am-ի տեղեկութիւններով՝ անցած շաբաթ օրը ՀՀ ԶՈՒ Գլխաւոր շտաբ պետ Արտակ Դաւթեանին մեղադրանք են առաջադրել «անորակ հրթիռների» գործով, սակայն խափանման միջոց չի ընտրւել։

Մեղադրանքն առաջադրւել է Կապանի մի քանի գիւղերի ճանապարհներին ադրբեջանական կողմից մաքսակէտեր դնելուն զուգահեռ, այսպիսով՝ իշխանութիւնը այս մեղադրանքով փորձելու է փակել Դաւթեանի բերանը, որպէսզի հնազանդ կատարի բոլոր յանձնարարութիւնները՝ կապւած Ալիեւի հետ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների հետ։

Մասնաւորապէս՝ ՊՆ նախարար Արշակ Կարապետեանն երէկ չի համաձայնել իշխանութեան հետ՝ թողնել, որպէսզի ադրբեջանցիները անարգել տեղաշարժւեն մեր տարածքում, այս իսկ պատճառով ազատման դիմում է գրել։ Թիրախում յայտնւել է Արտակ Դաւթեանը․ պայման են դրել՝ կամ կատարում ես մեր հրամանները՝ արդբեջանցիներին չխանգարելու հետ կապւած, կամ կալանաւորւում ես։

Իրաւապահ մարմիններն իշխող ուժի հրահանգով ամէն ինչ անում են, որ մեղադրանք առաջադրելու թեման չհրապարակայնացւի։ Ընդ որում, նախաքննական մարմինն այս քրէական գործով յայտնւել է փակուղում, քանի որ ԳՇ-ի բոլոր պնդումները հիմնաւորւել են, որ հրթիռները եղել են որակեալ եւ դրանք գնելու անհրաժեշտութիւնը իրականում եղել է։

Նոյն տեղեկութիւններով՝ Դաւթեանի շահերը ներկայացնում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչութեան նախկին պետ Մնացական Մարուքեանը, որն այժմ անցել է փաստաբանական գործունէութեան։ Վերջինս «Հրապարակ»-ի հետ զրոյցում ասել է, որ տեղեակ չէ՝ ինչ մեղադրանքի մասին է խօսքը եւ ինքը նշւած գործով որպէս փաստաբան ներգրաււած չէ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։