Հա

Քաղաքական

16/11/2021 - 18:30

«ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային եւ 5 ժամկէտային գերեվարւել են». ՊՆ

Ժամը 17։00-ի դրութեամբ իրադրութիւնը ՀՀ արեւելեան սահմանագօտում, ուր այսօր յարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրայեղ լարւած մնալ։ 

«alikonline.ir» - Ժամը 17։00-ի դրութեամբ իրադրութիւնը ՀՀ արեւելեան սահմանագօտում, ուր այսօր յարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրայեղ լարւած մնալ։ Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Մարտերի ինտենսիւութիւնը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմի պատասխան գործողութիւնների արդիւնքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիւ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մէկ տասնեակ միաւոր ոչնչացւել կամ շարքից դուրս է բերւել։ Հայկական կողմը նոյնպէս կորուստներ ունի։ Տւեալները ճշտւում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային եւ 5 ժամկէտային գերեվարւել են։ Պաշտպանութեան նախարարութիւնը կը շարունակի պարբերաբար հանդէս գալ իրադրութեան վերաբերեալ հաղորդագրութիւններով։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։