Հա

Քաղաքական

16/11/2021 - 20:30

Մայր Աթոռը միջազգային հանրութեանն ու կրօնական կառոյցներին կոչ է անում կասեցնել ադրբեջանական ոտնձգութիւնները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորը անհանգստութեամբ է հետեւում Հայաստանի Հանրապետութեան արեւելեան սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծւած մարտական գործողութիւններին, որոնք սպառնում են վերաճելու լայնամասշտաբ պատերազմի։

«alikonline.ir» - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորը անհանգստութեամբ է հետեւում Հայաստանի Հանրապետութեան արեւելեան սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծւած մարտական գործողութիւններին, որոնք սպառնում են վերաճելու լայնամասշտաբ պատերազմի։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի Տեղեկատւական համակարգի տարածած հաղորդագրութիւնից:

«Ադրբեջանը, անտեսելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան պայմանները, նոր յաւակնութիւններ է դրսեւորում այս անգամ Հայաստան պետութեան ինքնիշխան տարածքների նկատմամբ։

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կոչ է անում միջազգային հանրութեանը, միջեկեղեցական ու միջկրօնական կառոյցներին եւ Քոյր Եկեղեցիների առաջնորդներին՝ հասու բոլոր միջոցներով ձայն բարձրացնելու եւ կասեցնելու ադրբեջանական կողմի հերթական ոտնձգութիւնները՝ յանուն մարդկային կեանքերի փրկութեան եւ հիմնարար իրաւունքների պաշտպանութեան, յանուն նոր ողբերգութեան կանխման։

Հայոց Եկեղեցին յորդորում է աշխարհասփիւռ իր զաւակներին՝ զօրավիգ լինելու հայրենիքին եւ կարելին ի գործ դնելու՝ իրենց պետութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների ուշադրութեանը յանձնելու յիշեալ դատապարտելի գործողութիւնները, որոնք վերստին ապակայունացնում են իրավիճակը տարածաշրջանում եւ խաթարում թանկ գնով հաստատւած փխրուն խաղաղութիւնը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ հոգեւոր դասը աղօթող են հայոց պետականութեան անսասանութեան, ազգի միասնականութեան ու ամուր կամքի եւ հայրենեաց պաշտպանների արիասիրտ ոգու համար՝ յաղթահարելու այս մարտահրաւէրները եւ վերականգնելու խաղաղ, ապահով եւ արժանապատիւ կեանքը մեր ժողովրդի»,- նշւած է Մայր Աթոռի յայտարարութիւնում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։