Հա

Քաղաքական

17/11/2021 - 12:05

«Բայդէնը ոչ թէ Փաշինեանին է հրաւիրել, այլ 120 երկրների ղեկավարների, ոչ թէ Վաշինգտոն, այլ օնլայն գագաթնաժողովի». միջազգայնագէտ

Երէկ ոգեւորված եւ մանիպուլեատիւ վերախմբագրմամբ տեղեկութիւններ էին տարածւում (ԱԽՔ-ի նախաձեռնութեամբ) առ այն, որ Փաշինեանը Բայդէնից ստացել է համաժողովին մասնակցելու հրաւէր եւ հաստատել է իր մասնակցութիւնը. ֆէյսբուքեան իր էջում գրում է միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը:

«alikonline.ir» - Երէկ ոգեւորված եւ մանիպուլեատիւ վերախմբագրմամբ տեղեկութիւններ էին տարածւում (ԱԽՔ-ի նախաձեռնութեամբ) առ այն, որ Փաշինեանը Բայդէնից ստացել է համաժողովին մասնակցելու հրաւէր եւ հաստատել է իր մասնակցութիւնը. ֆէյսբուքեան իր էջում գրում է միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը:

«Նոյնիսկ եղան լրատւական հոսքեր, որ ասում էին, թէ Փաշինեանին առաջիկայ օրերին հրաւիրել են ԱՄՆ: Մի քանի բան պարզաբանեմ.

Նախ, Բայդէնը Փաշինեանին չի հրաւիրել, շուրջ 120 երկրների ղեկավարների է հրաւիրել:

Յետոյ, Վաշինգտոն չի հրաւիրել, օնլայն ժողովրդավարութեան գագաթնաժողով է հրաւիրել:

Յետոյ, Փաշինեանի ու Բայդէնի հանդիպում նախատեսւած չէ:

Յետոյ, հրաւէր չի ստացել երէկւայ բախումների ժամանակ, ստացել է օրեր առաջ:

Յետոյ, միջոցառմանը հրաւիրւած չեն ոչ միայն Թուրքիան եւ Ադրբեջանը (ինչպէս ներկայացւում էր՝ որպէս մեր լրջագոյն ձեռքբերում), այլ նաեւ Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը:

Վերջապէս, օնլայն միջոցառումը առաջիկայ օրերին չի լինելու, դեկտեմբերի 8-ից 10-ն է լինելու»,- գրում է Սարգսեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։