Հա

Քաղաքական

18/11/2021 - 11:35

«Ինչո՞ւ է նոյեմբերի 16-ին այդ տարածքում թշնամին ոչնչացւել, իսկ 17-ին՝ ոչ». Հրանտ Մելիք-Շահնազարեան

Երկու օր առաջ՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ ՊՆ-ն ցուցադրել է Սիսիանի ուղղութեամբ ՀՀ տարածք ներխուժած թշնամու երկու BTR-82А (БТР-82А) զրահափոխադրիչների խոցման կադրեր։ Երէկ ադրբեջանական Տելեգրամ ալիքներով ահա այս կադրերը տարածւեցին, որտեղ շատ լաւ երեւում են ՀՀ ԶՈՒ փայլուն աշխատանքի հետեւանքները՝ երկու մոխրացած զրահափոխադրիչները. իր ֆէյսբուքեան էջում գրում է Հրանտ Մելիք-Շահնազարեանը:

«alikonline.ir» - Երկու օր առաջ՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ ՊՆ-ն ցուցադրել է Սիսիանի ուղղութեամբ ՀՀ տարածք ներխուժած թշնամու երկու BTR-82А (БТР-82А) զրահափոխադրիչների խոցման կադրեր։ Երէկ ադրբեջանական Տելեգրամ ալիքներով ահա այս կադրերը տարածւեցին, որտեղ շատ լաւ երեւում են ՀՀ ԶՈՒ փայլուն աշխատանքի հետեւանքները՝ երկու մոխրացած զրահափոխադրիչները. իր ֆէյսբուքեան էջում գրում է Հրանտ Մելիք-Շահնազարեանը: 

«Այս կադրերը թշնամին տարածեց մօտաւորապէս այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինեանը ԱԺ-ում յայտարարում էր, թէ ՀՀ տարածք ներխուժած թշնամու դէմ չկրակելու հրաման չտալը «պետական ուղիղ դաւաճանութիւն է»։ Հիմա այս տեսանիւթում երեւում է, որ ադրբեջանցիներն ազատ շրջում են խոցւած զրահափոխադրիչների շուրջը։ Աւելին, այնտեղ թշնամու կենդանի ուժի եւ տեխնիկայի մեծ կուտակում կայ։ 

Ի՞նչ է ուրեմն ստացւում։ Նոյեմբերի 16-ին այդ տարածքը ՀՀ սահման էր համարւում եւ այնտեղ ներխուժած թշնամին խոցւում էր, իսկ նոյեմբերի 17-ին ո՞չ։ Թէ՞ պարզապէս «պետական ուղիղ դաւաճանութեան» հերթական փաստին ենք ականատես լինում։ Ինչո՞ւ է նոյեմբերի 16-ին այդ տարածքում թշնամին ոչնչացւել, իսկ 17-ին՝ ոչ»,- գրել է նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։