Հա

Քաղաքական

18/11/2021 - 12:15

«ՀՀ իշխանութիւնները հանդէս են գալիս թշնամական իշխանութիւնների փաստաբանի դերում». Քրիստինէ Վարդանեան

«Ոչ միայն այսօր, այլեւ նոյեմբերի 9-ից ու արտահերթ ընտրութիւններից յետոյ Հայաստանի իշխանութիւնը զբաղւած է մէկ գործով՝ ծածկադմբոցով: Նկատի ունեմ, որ ամէն ինչ անում են, որպէսզի մարդիկ չխօսեն այն լրջագոյն ճգնաժամի մասին, որը ստեղծւել է երկրում: Իշխանութիւնը զբաղւած է իր այդ գերխնդրով՝ ցոյց տալ ՀՀ-ում ու դրսում իր գործընկերներին, որ Հայաստանում չկայ ճգնաժամ»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը:

«alikonline.ir» - «Ոչ միայն այսօր, այլեւ նոյեմբերի 9-ից ու արտահերթ ընտրութիւններից յետոյ Հայաստանի իշխանութիւնը զբաղւած է մէկ գործով՝ ծածկադմբոցով: Նկատի ունեմ, որ ամէն ինչ անում են, որպէսզի մարդիկ չխօսեն այն լրջագոյն ճգնաժամի մասին, որը ստեղծւել է երկրում: Իշխանութիւնը զբաղւած է իր այդ գերխնդրով՝ ցոյց տալ ՀՀ-ում ու դրսում իր գործընկերներին, որ Հայաստանում չկայ ճգնաժամ»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը:

Պատգամաւորի խօսքով՝ այստեղ ընդդիմութեան խնդիրն է, որպէսզի չթողնեն մարդկանց ապրելու բնական բնազդը բթացնել, որովհետեւ այսօր Հայաստանն իր անկախութեան 30 տարիների ընթացքում յայտնւել է նման անվտանգային ճգնաժամում: Հայաստանը բազմիցս է եղել պատերազմի մէջ, սակայն նման գոյաբանական խնդիր երբեք չի եղել: Հետեւաբար՝ ընդդիմութեան խնդիրն է՝ չսպասարկել իշխանութեան ծածկադմբոցի օրակարգը:

Ինչ վերաբերում է Սիւնիքի մարզում թշնամու կողմից մաքսակէտերի տեղադրմանը, Քրիստինէ Վարդանեանն ասաց, որ ներկայիս իշխանութեան պարագայում իրենք չեն որոշողը, նրանք հակահայ են եւ պարզապէս պոստֆակտում իմանում են այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում: Իսկ տեղի է ունենում այդ ամէնը, քանի որ ՀՀ պատմութեան մէջ առաջին անգամ երկիրն այնպիսի իրավիճակում է, որ թշնամին անարգել կարողանում է մտել Հայաստանի տարածք:

«Նոյեմբերի 9-ից յետոյ, մենք կարող ենք փաստել, որ գործ ունենք թշնամական շահեր սպասարկող իշխանութեան հետ, որովհետեւ իրենք ոչ թէ իրաւական հիմքերով ապացուցել են, որ թշնամու գործողութիւններն անօրինական են, պատժելի են, այլ իրենք արդարացրել են: ՀՀ իշխանութիւնները հանդէս են գալիս թշնամական իշխանութիւնների փաստաբանի դերում, արդարացնում են նրանց եւ իրաւական հիմք են դնում թշնամու գործողութիւնների տակ: Կրկնում եմ՝ իրենք իրավիճակի որոշող չեն, իրենց բացառապէս տեղեկացնում են, թէ ինչ պիտի լինի, իրենք դաշնակցում են թշնամու հետ: Տեսէք փաստերը, ՀՀ իշխանութիւնը յայտարարեց, որ պատրաստ է Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը, եւ դրանից յետոյ յայտարարւեց թշնամու կողմից մեր հիմնական ճանապարհի փակւելու եւ այնտեղ մաքսակէտ տեղադրելու մասին»,- յաւելեց Քրիստինէ Վարդանեանը:

 

Զւարթ Խաչատրեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։