Հա

Քաղաքական

18/11/2021 - 12:25

«Ադրբեջանն իր ագրեսիան մինչեւ վերջ շարունակելու հիւանդագին մոլուցք ունի». Գեղամ Մանուկեան

Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիւ քաղաքականութիւնը` հայ ժողովրդի նկատմամբ: Իշխանական այն թէզը, որ Արցախից ազատւելով գալու է խաղաղութեան դարաշրջան, յօդս ցնդեց, մեր հայրենակիցները արձանագրեցին, որ ոչ թէ ՀՀ-ն էր Արցախի երաշխաւորը, այլ՝ Արցախն էր երաշխաւորում Հայաստանի անվտանգութիւնը: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի արեւելեան հատւածում Ադրբեջանի ռազմական ագրեսիային:

«alikonline.ir» - Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիւ քաղաքականութիւնը` հայ ժողովրդի նկատմամբ: Իշխանական այն թէզը, որ Արցախից ազատւելով գալու է խաղաղութեան դարաշրջան, յօդս ցնդեց, մեր հայրենակիցները արձանագրեցին, որ ոչ թէ ՀՀ-ն էր Արցախի երաշխաւորը, այլ՝ Արցախն էր երաշխաւորում Հայաստանի անվտանգութիւնը: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի արեւելեան հատւածում Ադրբեջանի ռազմական ագրեսիային:

Սիւնիքում նոյեմբերի 16-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիւ ռազմական գործողութիւնները դադարեցւեցին միայն երեկոյեան` ռուսական կողմի միջնորդութեամբ:

Պատգամաւորը նշեց՝ հրադադարը երաշխիք չէ, որ Ադրբեջանը չի շարունակելու իր ագրեսիւ քաղաքականութիւնը.

«Ադրբեջանը մինչեւ վերջ ագրեսիան շարունակելու հիւանդագին, ռասիստական մոլուցք ունի: Օգտւելով այն խայտառակ վիճակից եւ պարտւողական կեցւածքից, որ ունեն Հայաստանի կառավարութիւնը եւ վարչապետի աթոռին նստած անձը` Ադրբեջանը շարունակում է իր ամբարտաւան կեցւածքը»,- ասել է Գեղամ Մանուկեանը;

Ըստ պատգամաւորի՝ իշխանութիւնները երէկ խորհրդարանում «մէկ կէտից տւած հրահանգով» հակառուսական յայտարարութիւններ էին անում, որոշ դէպքերում էլ Ռուսաստանի հետ «շանտաժի եւ սպառնալիքի» լեզւով խօսում:

Արդեօ՞ք պատգամաւորների հակառուսական յայտարարութիւնները վկայում է՞ին, որ իշխանութիւնները մտադիր են փոխել Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը, Գեղամ Մանուկեյանը պատասխանեց.

«Նիկոլ Փաշինեանի գաւառական շուստրիութիւնը, որ մեր երկիրն այս վիճակի մէջ է դրել, փոշիացրել է մեր ազգային անվտանգութիւնը, դիւանագիտական ողջ ջանքերը:

Ներհայաստանեան կեանքում անընդհատ սուտ խօսելուց յետոյ այդ ամէնը տեղափոխւում է միջազգային հարթակ: Իշխանութիւնը իր իրարամերժ յայտարարութիւնների ձեռքը կրակն է ընկել, երնէկ իրենք ընկնէին կրակը, դրանով սահմանփակւէր ամէն ինչ, բայց այդ ամէնը դառնում է հայ ժողովրդի դէմ ուղղւած քայլերի շարք»,- ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի յայտարարութեանը, որ ագրեսիւ գործողութիւնների հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կմ ինքնիշխան տարածք, Գեղամ Մանուկեանը յիշեցրեց, որ ընդդիմադիր պատգամաւորները տարածքային կորուստների մասին բազմիցս բարձրաձայնել էին, սակայն իշխանութիւնները հերքում էին.

«Յիշում էք, Սեւ լճի մօտ թշնամական գործողութիւններից յետոյ ինչպէս էին կուրծք պատռում, ընդդիմութեանը մեղադրում, թէ ստում ենք: Վերջում պարզւեց, իրենք էին ստում՝ խաբելով ՀՀ քաղաքացուն»,- ասաց Մանուկեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։