Հա

Քաղաքական

18/11/2021 - 13:10

«Չկրակելու հրամանի մասին. կայ մէկ սկզբունք՝ սեփական իշխանութիւնը փրկելու համար զոհաբերել ամէն ինչ». Տիգրան Աբրահամեան

ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան անդամ Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան էջում գրել է․

«Չկրակելու հրամանի մասին.

Առաջին անգամ դրա հետ առեւերեսւել ենք 2018 թւականի Դուշանբէում՝ Փաշինեան-Ալիեւ հանդիպումից յետոյ, երբ Ալիեւը յայտարարւեց կիրթ ու կառուցողական, իսկ կողմերին հրաման իջեցւեց ՉԿՐԱԿԵԼ։

«alikonline.ir» - ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան անդամ Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան էջում գրել է․

«Չկրակելու հրամանի մասին.

Առաջին անգամ դրա հետ առեւերեսւել ենք 2018 թւականի Դուշանբէում՝ Փաշինեան-Ալիեւ հանդիպումից յետոյ, երբ Ալիեւը յայտարարւեց կիրթ ու կառուցողական, իսկ կողմերին հրաման իջեցւեց ՉԿՐԱԿԵԼ։

Դրան հետեւեց չհիմնաւորւած լաւատեսական ուղերձները, սահմանին աննախադէպ հանգիստ է քարոզչական արշաւներ, իսկ Ադրբեջան օգտագործելով այս աննախադէպ հնարաւորութիւնը, ահռելի ծաւալի աշխատանքներ սկսեց շփման գծի այն հատւածներում, որտեղ մէկ այլ պայմաններում ուղղակի աշխատել հնարաւոր չէր։

Արդիւնքում էականօրէն բարելաւեց յարձակւողական գործողութիւններ ծաւալելու իր հնարաւորութիւնները, ինչն ի դէպ, կիրառեց 2020-ի 44-օրեայ պատերազմում։

2-րդ խոշոր հանգրւանը ՉԿՐԱԿԵԼ հրամանի ներքոյ

2021 թւականի մայիսի 12, մինչ ադրբեջանական զօրքերն անարգել մուտք էին գործում Սիւնիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի տարբեր տեղամասեր, իշխող ուժն ու ՊՆ, ԳՇ որոշ պաշտօնեաներ հրատապ կարգով տեղեկացնում էին, որ կրակահերթեր, փոխհրաձգութիւն չի եղել։ Այսինքն՝ նոյնիսկ այն հատւածներում, որտեղ դիրքեր էին տեղակայւել մօտեցող թշնամու վրայ կրակ չէր արձակւել։

Դրան հետեւած մի քանի շաբաթների ընթացքում, տարբեր տեսանիւթերից պարզ դարձաւ, որ չկրակելու հրամանի պայմաններում սահմանագծին ձեռնամարտեր էին ընթանում։ Տարբեր խողովակներից շփման գծից եկող տեղեկութիւնները հաստատում էին, որ կայ հրաման՝ ՉԿՐԱԿԵԼ։

Եթէ չկար նման հրաման, ապա պատկերացրէք, թէ ինչ ծաւալի քրէական գործեր կը յարուցւէր։

Դրանից յետոյ պաշտպանութեան նախարար է նշանակւում Արշակ Կարապետեանը, ում առաջին յայտարարութիւններից էր՝ անմիջապէս կրակ բացել եւ ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինւորականներին, որոնք կը փորձեն հատել Հայաստանի սահմանը։

Հարց էր առաջանում՝ իսկ մինչեւ այդ այլ հրաման է՞ր գործել, ստացւում է, որ այո։

Յ.Գ.- Ոչ միայն մարտական հերթապահութեան, այլ նոյնիսկ խաղաղ պայմաններում Երեւանի կենտրոնում ՊՆ պահպանութեան տակ գտնւող տարածքներում ծառայութիւն իրականացւող անձինք գիտեն, թէ որ իրավիճակում ինչպէս պէտք է գործել՝ դրանք բխում են համապատասխան կանոնագրքերից, այլ բան է, որ 2018 թւականի յայտնի իրադարձութիւններից յետոյ, թուրքերի հետ բարեկամութիւն սկսած իշխանութեան համար օրէնքներ, կանոնագրքեր, սահմանադրութիւն գոյութիւն չունի։

Կայ մէկ սկզբունք՝ սեփական իշխանութիւնը փրկելու համար զոհաբերել ամէն ինչ»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։