Հա

Քաղաքական

20/11/2021 - 11:50

«Հայ զինւորները, իրականում, հերոսական պայքար են մղել»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 14-16-ին Սիսիանի տարածաշրջանում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների ժամանակ մեր զինւորները, իրականում, հերոսական պայքար են մղել։ Մեզ պատմեցին, որ թշնամին ամէն գնով ցանկացել է Գորիս-Երեւան ճանապարհն իր վերահսկողութեան տակ վերցնել, որը տեղի կունենար, եթէ կարողանային գրաւել այդ ճանապարհը վերահսկող «Ծիծեռնակ» անւանումով դիրքը։

«alikonline.ir» - «Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 14-16-ին Սիսիանի տարածաշրջանում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների ժամանակ մեր զինւորները, իրականում, հերոսական պայքար են մղել։ Մեզ պատմեցին, որ թշնամին ամէն գնով ցանկացել է Գորիս-Երեւան ճանապարհն իր վերահսկողութեան տակ վերցնել, որը տեղի կունենար, եթէ կարողանային գրաւել այդ ճանապարհը վերահսկող «Ծիծեռնակ» անւանումով դիրքը։ Բայց մեր զինւորները կեանքի ու նաեւ իրենց ճարպկութեան, խորամանկութեան գնով կարողացել են պահպանել դիրքն ու չյանձնել այն թշնամուն։

Մեզ պատմեցին, որ թշնամին երբ յարձակւել է «Ծիծեռնակ» դիրքի վրայ, մեր զինւորներն այնքան են կրակել նրանց վրայ, որ նրանցից մէկի գնդացրի փամփուշտները սպառւել են։ Զինւորներից մէկի մօտ ադրբեջանական գլխարկ է եղել, նա փորձել է խորամանկութեան դիմել․ դրել է ադրբեջանական գլխարկը, ու քանի որ արդ՝ն մութ է եղել, գնացել մտել է ադրբեջանցիների մ՝ջ, որոնք այդ պահին թալանելիս են եղել իրենց կողմից գրաււած հայկական դիրքերը, եւ ադրբեջանցու կերպարանքով՝ երկու արկղ փամփուշտ է վերցրել դիրքից ու նորից վերադարձել իրենց դիրքը։ Թշնամուց «գողացած» փամփուշտներով սկսել են նորից կրակել թշնամու ուղղութեամբ։

Ի դէպ, մեզ ասացին, որ արդբեջանական զինուժն այդ օրը մեծ քանակութեամբ զոհ է տւել՝ 200-ից աւելի, որն ադրբեջանցիները մինչ օրս պաշտօնապէս չեն յայտարարել։ Նրանք ադրբեջանական կայքերով մինչեւ հիմա դեռ հաղորդում են պատերազմական գործողութիւնների շարունակութեան եւ իրենց յաղթանակների մասին, որպէսզի կարողանան յետոյ իրենց հասարակութեանը «հիմնաւորել» զոհերի այդքան մեծ քանակը»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։