Հա

Քաղաքական

21/11/2021 - 08:25

«Իշխանութիւնները միանգամից հերթական քարոզչական կուտը նետեցին դաշտ, թէ Երեւան-Կապան օդային չւերթ է բացւում». Կարէն Վրթանէսեան

Յիշո՞ւմ էք, թէ օրեր առաջ, երբ ադրբեջանցիներն ըստ էութեան փակեցին ճանապարհները Սիւնիքում, իշխանութիւնները միանգամից հերթական քարոզչական կուտը նետեցին դաշտ, թէ բա Երեւան-Կապան օդային չւերթ է էսա ուր-որ է բացւում։

«alikonline.ir» - Յիշո՞ւմ էք, թէ օրեր առաջ, երբ ադրբեջանցիներն ըստ էութեան փակեցին ճանապարհները Սիւնիքում, իշխանութիւնները միանգամից հերթական քարոզչական կուտը նետեցին դաշտ, թէ բա Երեւան-Կապան օդային չւերթ է էսա ուր-որ է բացւում։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ռազմական փորձագէտ Կարէն Վրթանէսեանը:

«Յիշո՞ւմ էք, թէ օրեր առաջ, երբ ադրբեջանցիներն ըստ էութեան փակեցին ճանապարհները Սիւնիքում, իշխանութիւնները միանգամից հերթական քարոզչական կուտը նետեցին դաշտ, թէ բա Երեւան-Կապան օդային չւերթ է էսա ուր-որ է բացւում։

Կարծես ուսուցիչները պիտի ինքնաթիռով թռնէին Գորիսից գիւղեր դասեր վարելու համար...

Իսկ երէկ առանց աղմուկի թեման փակւեց. ընկերութիւնը, որն իբր պէտք է այդ չւերթներն իրականացնէր, յետ կանչեց դիմումը։

Այս ամէնն առաւել զաւեշտալի է, երբ նայում ես ամսաթւերին...

- Նոյեմբերի 11-ին կառավարութիւնից յայտնում են, թէ 2022-ից կանոնաւոր չւերթներ կիրագործւեն Երեւանից Կապան։

- Նոյեմբերի 14-ին Կապանում ՏԻՄ ընտրութիւններ են։

- Նոյեմբերի 16-ին աւիանկերութիւնը յետ է կանչում չւերթներ իրականացնելու իր դիմումը»,- գրել է նա։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։