Հա

Քաղաքական

21/11/2021 - 08:30

«Այժմ էլ փորձ է արւում ԵՄ-ից կամ ԱՄՆ-ից բերել «մի բան»». քաղաքագէտը՝ Փաշինեան-Ալիեւ բրիւսէլեան հանդիպման մասին

Եթէ Վլադիմիր Պուտինի առաջարկն ընդունւէր եւ պատերազմը կանգնեցւէր հոկտեմբերի 19-ին, ապա Շուշին կը մնար հայկական ուժերի վերահսկողութեան տակ, կը մնար մերն ու մօտ 2000 զոհ պակաս կունենայինք։ Այս մասին գրել է քաղաքագէտ Բենիամին Մատթէսեանը։

«alikonline.ir» - Եթէ Վլադիմիր Պուտինի առաջարկն ընդունւէր եւ պատերազմը կանգնեցւէր հոկտեմբերի 19-ին, ապա Շուշին կը մնար հայկական ուժերի վերահսկողութեան տակ, կը մնար մերն ու մօտ 2000 զոհ պակաս կունենայինք։ Այս մասին գրել է քաղաքագէտ Բենիամին Մատթէսեանը։

«Բայց եղաւ այն ինչ եղաւ եւ վերջնական փաստաթուղթը եղաւ ամսի 19-ի տարբերակից շատ աւելի վատը։

ՌԴ նոր առաջարկը սկսել սահմանազատում ու սահմանագծում 2021-ի նոյեմբերից մերժւեց, ու հիմա նաեւ փորձ է արւում ԵՄ-ից կամ ԱՄՆ-ից բերել «մի բան», դրա համար էլ նա հէնց Բրիւսէլում կը հանդիպի Ալիեւի հետ։

Բայց ինչպէս եւ պատերազմի ժամանակ, վերջնական առաջարկը կը լինի աւելի վատը եւ, օրինակ, «տարածքների փոխանակում» ձեւակերպումը կը փոխարինւի «անկլաւների փոխանակում» ձեւակերպումով։ Սա դասական քաղաքական ճշմարտութիւն է, որը մէկ անգամ արդէն 2020-ին ապացուցւել է։ Եւ դրա մասին վկայակոչել են նաեւ մեր ընդդիմութեան տարբեր ներկայացուցիչներ՝ամէն յաջորդ փուլում փաստաթուղթն էլ աւելի վատն էր։

Իհարկէ, հասկանալի է, որ նա «անվտանգութեան երաշխիքներ է ուզում», «պողպատէ երաշխիքներ», բայց նման բան ոչ ոք չի տայ, առաւել եւս ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն։ Այդ երաշխիքները ստանալու հարցում չի օգնի նաեւ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի հանդէպ շանտաժը, այն ընդհակառակը կը բարդացնի ամէն բան։

Մենք շատ դրամատիկ զարգացումների փուլում ենք։ Աստւած պահապան Հայաստանին եւ Արցախին»,- գրել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։