Հա

Քաղաքական

21/11/2021 - 13:05

«Յանուն իբր «ժողովրդավարութեան եւ ինքնիշխանութեան» անհեռատես քայլերի շղթան յանգեցրեց Հայրենիքի կորստի վտանգի»․ Թ. Պօղոսեան

Ամէն ինչ այնպէս անեն, որ զարգացման բոլոր սցենարներից սկսես նախընտրել Միութենական պետութեանը միանալը` յանուն Արցախի եւ Սիւնիքի պահպանութեան։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է նախագահի խորհրդական Թեւան Պօղոսեանը:

«alikonline.ir» - Ամէն ինչ այնպէս անեն, որ զարգացման բոլոր սցենարներից սկսես նախընտրել Միութենական պետութեանը միանալը` յանուն Արցախի եւ Սիւնիքի պահպանութեան։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է նախագահի խորհրդական Թեւան Պօղոսեանը:

«Պատմութիւնը կրկնւել է սիրում` յոյս ունենալով, որ դասերը քաղւած կը լինեն։ Դասեր չքաղելը հետեւանքներ է ունենում։

Ամէն ինչ այնպէս անեն, որ զարգացման բոլոր սցենարներից սկսես նախընտրել Միութենական պետութեանը միանալը` յանուն Արցախի եւ Սիւնիքի պահպանութեան։ Հայրենիքի պաշտպանութեան գործը հասցնեն յաջորդ սերունդների համար գոնէ պահպանելու ցանկութեան։ Երբեք մտքովս չէր անցնի:

Յանուն իբր «ժողովրդավարութեան եւ ինքնիշխանութեան» անհեռատես քայլերի շղթան յանգեցրեց Հայրենիքի կորստի վտանգի։ Իսկ առանց պետութեան այդ ո՞ր կէտի վրայ էք իրագործելու նոյնիսկ այդպիսի այլասերւած ինքնիշխանութիւնն ու ժողովրդավարութիւնը, որի կրողն էք։

Այս ո՞ւր հասցրեցիք, որ Հայաստան լինելու եւ գալիք սերունդներին մեր հողի վրայ ապրելու հնարաւորութիւն թողնելու համար այս սցենարի կողմնակիցը դառնամ»,- գրել է նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։