Հա

Քաղաքական

21/11/2021 - 13:20

«Կուտակումներ. ամենուր նոր եւ լայնամասշտաբ պատերազմի շունչն է զգացւում». Հայկազուն Ալւրցեան

Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէն, բանասիրական գիտութիւնների դոկտոր Հայկազուն Ալւրցեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«alikonline.ir» - Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէն, բանասիրական գիտութիւնների դոկտոր Հայկազուն Ալւրցեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«Դաւին՝ անտեղեակ, ցաւին՝ անտարբեր

Հայաստանի սահմաններին՝ Սիւնիքի հատւածում, կուտակւում են թուրք-ադրբեջանական զօրքեր ու զինտեխնիկա։ Նոյնը՝ Նախիջեւանի կողմից։

Ամենուր նոր եւ լայնամասշտաբ պատերազի շունչն է զգացւում։

Կառավարութիւնը չտեսնելու է տալիս, իսկ Ազգային ժողովը նորանոր թամաշաներ է բեմադրում։ Ինչպէս, օրինակ, «Սնդիկ-նամէ»-ն կամ հակառուսական շոուները։

«Զւարթնոց» օդանաւակայանում երկրից փախչողների հերթերը օրեցօր ահագնանում են։

Այս վիճակն էր 1918-ին՝ Սարդարապատի ճակատամարտի նախօրէին, երբ փախստականների քարաւանի մի ծայրը Երեւանում էր, միւսը՝ Հիւսիսային Կովկասում։

Բայց 1918-ին կար Երեւանի Ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկեանի ղեկավարութեամբ եւ Դրոյի ու Սիլիկեանի գործակցութեամբ։

Սակայն այսօր երկիրը ղեկավարում է ժողովրդի մէջ դաւաճան հռչակւած մի միջակ լրագրող, որի նշանակած՝ նախկին քրէական յանցագործ, վերջերս՝ ասֆալտ փռող պաշտպանութեան նախարարը կարծես դեռեւս «նոր գործին» չի անցել։

Յ.Գ.- Իսկ հայ քաղքենին մահաբեր թմբիրի մէջ է՝ դաւին՝ անտեղեակ, ցաւին՝ անտարբեր»: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։