Հա

Քաղաքական

22/11/2021 - 09:20

Բողոքի ակցիա. Երեւանի մի շարք փողոցներ փակւել են, Փաշինեանին են ներկայացւել կտրուկ պահանջներ

Քաղաքացիներն այսօր՝ վաղ առաւօտեան փակել են Երեւանի մի շարք գլխաւոր փողոցներ։ Վերջիններս Նիկոլ Փաշինեանին են ներկայացրել կարեւոր պահանջներ, որոնք չկատարելու դէպքում քաղաքացիները խոստանում են շարունակել եւ առաւել զանգւածային անհնազանդութեան վերածել իշխանութիւնների դէմ ուղղւած իրենց գործողութիւնները։

«alikonline.ir» - Քաղաքացիներն այսօր՝ վաղ առաւօտեան փակել են Երեւանի մի շարք գլխաւոր փողոցներ։ Վերջիններս Նիկոլ Փաշինեանին են ներկայացրել կարեւոր պահանջներ, որոնք չկատարելու դէպքում քաղաքացիները խոստանում են շարունակել եւ առաւել զանգւածային անհնազանդութեան վերածել իշխանութիւնների դէմ ուղղւած իրենց գործողութիւնները։

Նրանց մէջ է նաեւ լրագրող Նայիրի Յոխիկեանը, ով յայտարարեց, որ այս պահին Երեւանի տարբեր փողոցներ արգելափակւած են, որոնցից են Արշակունեաց պողոտան, Տիգրան Մեծի պողոտան, Բաղրամեան պողոտան:

Նա նաեւ յայտարարեց, որ իրենք պահանջում են չստորագրել սահմանազատման եւ սահմանագծման ծրագիրը եւ հրապարակային խօսել, պատմել, թէ ինչ փաստաթղթեր են քննարկւում Ադրբեջանի հետ: Նրանց ձեռքին կայ պաստառ «ազատագրական պայքար» գրառմամբ:

Ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներից մի քանիսին:

Աւելի Վաղ Նայիրի Յոխիկեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում էր կատարել՝ ազդարարելով Ազատագրական շարժման մեկնարկի մասին:

«Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.

- կանխել սահմանագծման եւ սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թւում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացւած փաստաթղթերը,

- թոյլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

- պահանջել, որ Հայաստանի իշխանութիւնները լիարժէք զինեն առաջնագիծը եւ պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականութիւնը:

Մեր պայքարը հայկական պետականութեան պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգութիւնը ամէն մէկիս ձեռքում է՝ Սիւնիքից մինչեւ Տաւուշ, Շիրակից մինչևեւ Արցախ։

Նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին հաւաքւում ենք Երեւանի Հանրապետութեան հրապարակում՝ տէր կանգնելու մեր երկրին ու պետականութեանը»,- գրել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։