Հա

Քաղաքական

22/11/2021 - 09:50

Երեւանի փողոցներից 18 մարդ բերման է ենթարկւել ոստիկանութեան բաժիններ

Երեւանի փողոցներից 18 մարդ բերման է ենթարկւել ոստիկանութեան բաժիններ:

«alikonline.ir» - Երեւանի փողոցներից 18 մարդ բերման է ենթարկւել ոստիկանութեան բաժիններ:

Նշենք, որ առաւօտից քաղաքացիները փակել էին Երեւանի մի շարք փողոցներ՝ յայտարարելով, որ ակցիայի նպատակը Հայաստանից թուրքին վռնդելն է։

Ակցիայի կազմակերպիչները նախօրէին յայտարարութիւն էին տարածել ազատագրական շարժման մեկնարկի մասին, որում նշւած էր.

«Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.

- կանխել սահմանագծման եւ սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թւում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացւած փաստաթղթերը,

- թոյլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

- պահանջել, որ Հայաստանի իշխանութիւնները լիարժէք զինեն առաջնագիծը եւ պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականութիւնը:

Մեր պայքարը հայկական պետականութեան պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգութիւնը ամէն մէկիս ձեռքում է՝ Սիւնիքից մինչեւ Տաւուշ, Շիրակից մինչեւ Արցախ։

Նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին հաւաքւում ենք Երեւանի Հանրապետութեան հրապարակում՝ տէր կանգնելու մեր երկրին ու պետականութեանը»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։