Ազատագրական շարժման ներկայացուցիչներն այսօր՝ առաւօտեան կաթւածահար են արել Երեւանի մետրոպոլիտէնի աշխատանքը:
«alikonline.ir» - Ազատագրական շարժման ներկայացուցիչներն այսօր՝ առաւօտեան կաթւածահար են արել Երեւանի մետրոպոլիտէնի աշխատանքը. տեղեկացնում է Yerkir.am-ը:
Ոստիկաններն առանց ներկայանալու բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին։
Յիշեցնենք, որ արդէն երկու օր անընդմէջ Շարժումը կազմակերպում է հանրահաւաքներ եւ անհնազանդութեան միջոցառումներ։
Շարժումը նախաձեռնել են մեդիափորձագէտ Նայիրի Յոխիկեանը, փաստաբան Արա Զոհրաբեանը, նախկին պատգամաւոր Սոֆիա Յովսէփեանը եւ Վազգէն Պետրոսեանը: Շարժմանը երէկւանից միացել են տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ եւ կազմակերպութիւններ: