Հա

Քաղաքական

24/11/2021 - 09:35

«Հայաստան» դաշինքը կը միանա՞յ փողոցային պայքարին․ պարզաբանում է Իշխան Սաղաթելեանը

«Մենք մեր նախկին յայտարարութիւններին հաւատարիմ ենք, ասել ենք, որ պատրաստ ենք աջակցելու, կիսում ենք նրանց պահանջները»,- MediaHub.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հաայստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը։

«alikonline.ir» - «Մենք մեր նախկին յայտարարութիւններին հաւատարիմ ենք, ասել ենք, որ պատրաստ ենք աջակցելու, կիսում ենք նրանց պահանջները»,- MediaHub.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հաայստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը։

Սաղաթելեանի խօսքով՝ բոլոր այն առողջ ուժերը, որոնք պայքարում են յանուն Հայաստանի, այդ թւում՝ նաեւ այսօրւայ իշխանութիւնների դէմ, պատրաստ են ե՛ւ գործակցութեան, ե՛ւ իրենց աջակցելու։

Հարցին՝ խմբակցութիւնում միասնական որոշում կա՞յ, մասնակցելո՞ւ են այս պահին տեղի ունեցող ակցիային, Սաղաթելեանը պատասխանեց․

«Մեր համակիրներից, նաեւ ֆրակցիայի պատգամաւորներից, այսօր ժամը 14-ին մասնակցել են ակցիային, նաեւ հիմա են ներկայ (խօսքը նոյեմբերի 23-ի մասին է-ԽՄԲ.)»։

Անդրադառնալով աջակիցներ հաւաքագրելու իրենց նախաձեռնութեանը, Սաղաթելեանը նշեց․

«Այսօրւանից մեր գրասենեակներում սկսելու ենք կամաւորագրել քաղաքացիների, որոնք ցանկանում են դառնալ դիմադրութեան մասնակից։ Միայն դրանով, սակայն, չի աւարտւում մեր աշխատանքը։ Հինգշաբթի խորհրդարանում կազմակերպել ենք լսումներ, որոնց հրաւիրելու ենք նաեւ արտախորհրդարանական ուժերի, այդ թւում՝ այս պահին ակցիա անող գործընկերներին (Ազտագրական շարժում-ԽՄԲ.), եւ հնարաւորութիւն է տրւելու խորհրդարանի ամբիոնից կարծիք յայտնել»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։