Հա

Քաղաքական

24/11/2021 - 11:20

«Իւրաքանչիւր զիջում պահանջում է նոր զիջում՝ անկուշտ է թշնամին»․ Յակոբ Բագրատունի

Դժբախտաբար, Արցախը պարտութիւն չէր՝ Արցախը յանձնում էր, եւ եթէ Արցախի ազատագրումը Հայ Դատի համընդհանուր պայքարի կարեւոր հանգրւանն էր եւ մեր հայեացքն ուղղւել էր Արեւմտահայաստանի բռնագրաււած հողերի ազատագրմանը, յանկարծ եկաւ այդ հարւածը՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Լիբանանի խորհրդարանում հայկական պատգամաւորական խմբի ղեկավար, ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ Յակոբ Բագրատունին։

«alikonline.ir» - Դժբախտաբար, Արցախը պարտութիւն չէր՝ Արցախը յանձնում էր, եւ եթէ Արցախի ազատագրումը Հայ Դատի համընդհանուր պայքարի կարեւոր հանգրւանն էր եւ մեր հայեացքն ուղղւել էր Արեւմտահայաստանի բռնագրաււած հողերի ազատագրմանը, յանկարծ եկաւ այդ հարւածը՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Լիբանանի խորհրդարանում հայկական պատգամաւորական խմբի ղեկավար, ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ Յակոբ Բագրատունին։

Նա չի բացառում կորուստների վերականգնումը՝ բերելով Ցեղասպանութիւնից ընդամէնը 3 տարի յետոյ՝ 1918թ-ին, Հայաստանի անկախութիւնը հռչակման օրինակը։ Բայյց սրա համար, առնւազն, պէտք է ունենալ անկախ եւ ազատ ապրելու կամք։

«1918 թ-ին երբ Երեւանը գրեթէ գաղթականներով ողողւած քաղաք էր՝ Սարդարապատով, Բաշ Ապարանով, Ղարաքիլիսայով վերականգնւեց 6-դարեայ ստրկութիւնից յետոյ Հայաստանի անկախութիւնը, դա չիրականացաւ պարզապէս որ զէնքի ուժը ունէինք, այլ ունէինք անկախ եւ ազատ ապրելու կամքը։ Մեր ժողովրդի պատմութեան պարտութիւնններ յաճախ ենք կրել, բայց անկախութեանը ստրուկ մարդկանց կողմից հնարաւոր չէ հասնել, ազատ մտքի թռիչքի կարիքը կայ, որ մարդիկ կարողանան անկախ երկրի մասին մտածել»,- ասաց Յակոբ Բագրատունին։

Ամէն ինչ յանձնելով խաղաղութիւն մուրալու ընթացքը նրա համար անհասկանալի եւ անընդունելի է, ասում է՝ բարօր կեանքը հնարաւոր է ապրել միայն ազատ եւ անկախ երկրում, այլապէս քաղաքացի չես լինի, այլ հպատակ, իսկ հայի համար ազատ մարդու, ազատ քաղաքացու եւ ազատ պետութեան սկզբունքները 3 սրբազնութիւնների հաւաքականութիւնն են։

«Եթէ Շուշին եւ Լաչինը Արցախն ու Հայաստանը միացնող շունչի խողովակն են, ինչպէ՞ս կարելի է մտածել, որ առանց նրանց Արցախն ու Հայաստանը կարող են շնչել։ Երբ սահմանագօտում զիջումներ են, ինչպէ՞ս կարելի է մտածել, որ երկիրը կարող է խաղաղ ապրել»,- ասաց Յակոբ Բագրատունին։

Նա նկատեց, որ կամաց-կաաց են հափշտակում, ծունկի բերում ժողովրդին, որ յետոյ ասեն՝ ահա այս զիջումն է լուծումը։

Իւրաքանչիւր զիջում պահանջում է նոր զիջում՝ անկուշտ է թշնամին, դրա համար թշնամու հետ բարիդրացիութիւնը նա անիրական է համարում։

Թշնամին 30 տարի ծրագրեց ազատագրւած Արցախի գրաւումը՝ այլ երկրների, ուժերի օժանդակութեամբ, եւ այսօր, փաստօրէն, մենք տեսնումենք, որ նրա նպատակը ազատագրւած Արցախի վերագրաւումը չէր, այլ նաեւ Հայաստանի անկախութեանը հարւածն էր։

Արցախի ազատագրմանը նաեւ բազմաթիւ լիբանանահայեր մասնակցեցին, այսօր Արցախում ապրում են լիբանանահայ վերաբնակ ընտանիքներ. Լիբանանի ԱԺ պատգամաւորն ասաց՝ նրանց հետ կապը պահում են, տարբեր ծրագրեր իրականացնում։

Օժանդակութեան ծրագրերի կարիք կայ նաեւ Լիբանանի ներսում, որտեղ, ըստ Յակոբ Բագրատունու Ցեղասպանութիւնից յետոյ մեծագոյն տագնապն է, որին ենթարկւում է Լիբանանի ժողովուրդը եւ, բնականաբար, նաեւ Լիբանանի հայութիւնը։

Անկախ առեւտրական, տնտեսական ճգնաժամից, կորոնավիրուսի ճգնաժամից, նաւահանգստի պայթիւնը շատ ծանր հետեւանք է ունեցել՝ միայն հայ համայնքից զոհւել են 16 անհատներ։ Հայահոծ շրջանում է պայթիւնը տեղի ունեցել՝ հայահոծ Բուրջ Համուտ թաղամասը շատ մօտ է եւ շատ տներ են քանդւել։ Գումարած մեր ժողովրդի հոգեբանական ընկճւածութիւնը, եւ առաջ է եկել արտագաղթելու մտադրութիւնը։

«Մեզ համար միանշանակ յստակ էր եւ երբ հարցնում էին՝ մշտապէս ասում էինք, որ, այո՛, հասկանում ենք, որ Լիբանանում օրերը շատ դժւար են, հետեւաբար, եթէ մեկնենք՝ մէկ հասցէ ունենք միայն՝ Հայաստան, մեր հայրենիք։ Անկախ այն բանից, որ կարող ենք տարակարծիք լինել օրւայ իշխանութեան հետ, սեւ ու սպիտակի հարց դնեն, բայց վերջին հաշւով հայրենիքը հայրենիք է, իշխանաւորները կը գան ու կերթան, սակայն հայրենիքը կը մնայ հայրենիք»,- ասաց Յակոբ Բագրատունին։

Պայթիւնից անմիջապէս յետո՛ Հայաստանի իշխանութիւններն էլ հայրենադարձութեան լոզունգներ են հնչեցրել, բայց, դժբախտաբար, լոզունգը մնացել է լոզունգ եւ այն դժւարութիւնները, որ լիբանանահայերը ապրում էին Լիբանանում, հիմա էլ մօտաւորապէս նոյն դժւարութիւնների մէջ են Հայաստանում։

 

Աննա Բալեյան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։