Հա

Քաղաքական

24/11/2021 - 17:50

Հայաստանում գաղտնալսւում են հեռախօսները. պաշտօնական զգուշացում է ստացւել

Անվտանգութեան հարցերով փորձագէտ Ռուբէն Մուրադեանը ֆէյսբուքեան էջում տեղեկացրել է, որ Հայաստանում երկու անձի բջջայինում գործում է լրտեսող ծրագիր։

«alikonline.ir» - Անվտանգութեան հարցերով փորձագէտ Ռուբէն Մուրադեանը ֆէյսբուքեան էջում տեղեկացրել է, որ Հայաստանում երկու անձի բջջայինում գործում է լրտեսող ծրագիր։ 

«Այս գիշեր Հայաստանում առնւազն երկու մարդ Apple-ից նախազգուշական նամակ է ստացել այն մասին, որ իրենց հեռախօսներում Pegasus լրտեսող ծրագիր է տեղադրւած»,- գրել է Մուրադեանը։

Աւելի վաղ ԶԼՄ-երը յայտնում էին, որ Փաշինեանը 7 մլն դոլար արժողութեամբ «Pegasus» համակարգ է ձեռք բերել: Pegasus-ը լրտեսող ծրագիր է, որը մշակգել է իսրայէլական NSO Group ընկերութեան կողմից: Ծրագիրն առանց օգտատիրոջ տեղեկութեան կարող է ներբեռնւել բջջային հեռախօսների եւ այլ սարքերի վրայ, կարող է հասանելիութիւն ստանալ նամակագրութեանը, լուսանկարներին եւ տեսանիւթերին, կարող է ակտիւացնել տեսախցիկը եւ խօսափողը առանց սեփականատէրերի իմացութեան։

Pegasus-ի իսրայէլական լրտեսական ծրագիրն առաջին անգամ բացայայտւել է 2016 թ., երբ կոտրել են էմիրաթցի ակտիւիստ Ահմադ Մանսուրի բջջային հեռախօսը, որից յետոյ նա ձերբակալւել է: ԱՄԷ-ի կառավարութիւնը մինչ այժմ հրաժարւել է ազատել Ահմադ Մանսուրին, եւ նա դեռ բանտում է:

Լրատւական աղբիւրների, այդ թւում՝ Reuters-ի, The Washington Post-ի, The Wall Street Journal-ի, Al Jazeera-ի եւ Guardian-ի համատեղ հետաքննութիւնը ցոյց է տալիս, որ Pegasus- ը կոտրել է որոշ երկրների, յատկապէս՝ արաբական երկրների պաշտօնեաների  50,000 բջջային հեռախօս:

Իսրայէլն իր լրտեսական ծրագիրը տրամադրել է այն երկրներին, որոնց հետ ունի բացայայտ ու գաղտնի յարաբերութիւններ: Այդ երկրների կառավարութիւնները լրտեսել են լրագրողների, ընդդիմութեանը եւ այլախոհներին իսրայէլական NSO Group ընկերութեան Pegasus ծրագրի միջոցով: Այս եզրակացութեանն են յանգել արտասահմանեան լրատւամիջոցները՝ համատեղ հետաքննութեան շրջանակներում: Նրանք յայտնում են, որ ապօրինի վերահսկողութեան համար Pegasus-ն օգտագործւել է Ադրբեջանում, Հունգարիայում,  Բահրէյնում, Հնդկաստանում, Ղազախստանում, Մեքսիկայում, Մարոկկոյում, Ռուանդայում, Արաբական Միացեալ Էմիրութիւններում  եւ Սաուդական Արաբիայում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։