Print this page
24/11/2021 - 18:00

Pegasus ծրագրով յարձակում է եղել ե՛ւ իմ, ե՛ւ ընտանիքիս ու մերձաւորներիս վրայ. Վանեցեանը նամակ է ստացել Apple-ից

«Հայրենիք» կուսակցութեան նախագահ, ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանը Apple ընկերութիւնից նամակ է ստացել, որը հրապարակել է ֆէյսբուքեան իր էջում։

«alikonline.ir» - «Հայրենիք» կուսակցութեան նախագահ, ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանը Apple ընկերութիւնից նամակ է ստացել, որը հրապարակել է ֆէյսբուքեան իր էջում։

«Այսօր Apple ընկերութիւնից նամակ ստացայ, որն առնւազն 2 պատճառով որոշեցի հրապարակել․

1․ Այս նամակը հաստատում է իմ նախկին յայտարարութիւններն այն մասին, որ Հայաստանի գործող իշխանութիւններն ապօրինաբար, խախտելով իմ անձնական եւ ընտանեկան կեանքի անձեռնմխելիութեան իրաւունքը, տեւական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնյայտօրէն կապւած են իմ քաղաքական գործունէութեան հետ։

Կրկնում եմ՝ ունեմ փաստացի տւեալներ այն մասին, որ յարձակում է իրականացւել տխրահռչակ Pegasus ծրագրով ոչ միայն իմ, այլեւ մերձաւոր շրջապատիս եւ ընտանիքիս անդամների հեռախօսների վրայ։

2․ Այս նամակում Apple ընկերութիւնը հեռախօսն անվտանգ պահելու խորհուրդներ է տալիս, որոնք, իմ համոզմամբ, ենթակայ են լայն տարածման։ Իմ, հնարաւոր է նաեւ ՀՀ այլ քաղաքացիների նկատմամբ իրականացւած ապօրինի գործողութիւնների հետ կապւած հրաւիրում եմ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանի ուշադրութիւնը։

Յ․Գ․- Նիկո՛լ, ինձանից մի վախեցիր, վախեցի՛ր Հայրենիքիս եւ հայ ժողովրդի գլխին բերածդ արհաւիրքների հետեւանքներից»։

 

Յարակից լուրեր