Մէկ ամսից աւել է, ինչ պատգամաւորների առնւազն 1/4-ի պահանջով՝ իրաւունքի ուժով ստեղծւել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հաւաքւած եւ Հայաստանի Հանրապետութեան պետական բիւջէ փոխանցւած միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ յանձնաժողովը:

Թէեւ Նիկոլ Փաշինեանը, ինչպէս նաեւ քաղաքական մեծամասութեան մի շարք պատգամաւորներ յայտարարում էին, որ իրենք թաքցնելու ոչինչ չունեն, սակայն Ազգային ժողովի նախագահի կողմից քննիչ յանձնաժողովի կազմն առ այսօր հաստատւած չէ:
Դատապարտելով օրւայ քաղաքական իշխանութեան այս յանցաւոր վարքագիծը, առաջնորդւելով Սահմանադրութեամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրէնքով, նկատի ունենալով, որ քննիչ յանձնաժողովի նախագահը իրաւունքի ուժով նշանակւած է, ինչպէս նաեւ յայտնի են «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» ընդդիմադիր խմբակցութիւնների 3 անդամների անունները՝ արձանագրում ենք, որ քննիչ յանձնաժողովն իրաւազօր է պատկան մարմիններից եւ անձանցից պահանջել ու ստանալ իր իրաւասութեան ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկութիւններ:
Յայտարարում ենք, որ այս փուլում պահաջել ենք կառավարութիւնից, ինչպէս նաեւ դիմել ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ անհրաժեշտ տեղեկատւութիւն ստանալու համար:
Դիմում ենք ԶԼՄ ներկայացուցիչներին եւ քաղաքացիներին՝ յայտնելով մեր պատրաստակամութիւնը ձեր կողմից բացայայտւած, ինչպէս նաեւ հիմնաւոր կասկած պարունակող տեղեկութիւնները քննիչ յանձնաժողովում քննարկելու համար:
Քննիչ յանձնաժողով՝
(նախագահ) Արծւիկ Մինասեան
Հայկ Մամիջանեան
Էլինար Վարդանեան
Թադէոս Աւետիսեան
«Հայաստան» դաշինք