Հա

Քաղաքական

25/11/2021 - 11:05

«Նւազագոյնը մէկ տարի ԳՇ պետի փոփոխութեան հարցը պէտք է հանել օրակարգից. լուրջ սպառնալիքներ է պարունակում». Տ. Աբրահամեան

ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբի պետի փոփոխութեան հարցը վերջին շրջանի քննարկւող թեմաներից է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:

«alikonline.ir» - ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբի պետի փոփոխութեան հարցը վերջին շրջանի քննարկւող թեմաներից է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:

Նա, մասնաւորապէս, նշել է. «Այն մի փուլում քննարկւեց «հրթիռների» յայտնի գործով, իսկ նոր երանգ ստացաւ պաշտպանութեան նախարարի փոփոխութիւնից յետոյ։ 

Անկախ այն հանգամանքից, որ ներկայիս գլխաւոր շտաբի պետին այդ պաշտօնից ազատելու մեծ հիմքեր կան, սակայն այս փուլում դա նպատակայարմար չեմ համարում։

Ստեղծւած ռազմաքաղաքական իրադրութեան պայմաններում պաշտպանութեան նախարարի եւ ԳՇ պետի միաժամանակեայ փոփոխութիւնը լուրջ սպառնալիքներ է պարունակում եւ ես կարծում եմ, որ նւազագոյնը մէկ տարի, ԳՇ պետի փոփոխութեան հարցը պէտք է հանել օրակարգից»: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։